Ինչպես ասում են. «Աչքերը հոգու հայելին են»։ Իսկ դուք գիտե՞ք, որ աչքերը նաև կարող են հուշել մարդու վարքի և մտքերի մասին։ Եվ այսպես. ի՞նչ են հուշում աչքերը.
1. Մարդը նայում է ձախ և վերև, երբ հիշում է ինչ-որ պատկերներ: Աչքերի շարժումը այդ ուղղությամբ մարդը ակտիվացնում է տեսողական հիշողությունը: Օրինակ եթե հարցնեք. «Ի՞նչ գույնի է եղել քո առաջին հեծանիվը», ապա զրուցակիցը հավանական է, որ կնայի հենց ձախ և դեպի վերև:
2. Մարդը նայում է աջ և դեպի վերև, եթե պատկերացնում է ինչ-որ տեսողական կերպար, այլ կերպ ասած, աշխատացնում է ֆանտազիան: Օրինակ, եթե դու խնդրես զրուցակցին պատկերացնի, թե ի՞նչ տեսք կունենա խոհանոցը, եթե կարմիր գույն ներկեն: Ապա նրա հայացքը ակամայից կնայի աջ և վերև:
3. Մարդը նայում է ձախ, եթե փորձում է հիշել, թե ինչ է լսել: Այլ մարդկանց բառերը, կարծիքներ, երաժշտություն և այլն:
4. Մարդը նայում է աջ, եթե տվյալ պահին փորձում է գտնել համապատասխան բառ և ձևակերպել իր միտքը:
5. Ձախ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդ ինչ-որ բան է քննարկում ինքն իր հետ, ինքնավերլուծությամբ է զբաղված, կամ էլ ինչ-որ կարևոր որոշում է կայացնում`մտածելով դրական ու բացասկան հետևանքները:
6. Իսկ աջ և ներքև ուղղված հայացքը խոսում է այն մասին, որ մարդու մոտ կինեսթետիկ հիշողություններն են աշխատում: Եթե մարդը այդ ուղղությամբ է նայում, ապա նա հիշում է իր զգացմունքներն ու զգացողությունները: Կարող ես ծանոթիդ հարցնել, թե ինչ զգացողություններ է ունենում, երբ բրդյա շարֆը կպնում է մարմնին, և կտեսնես, որ նրա հայացքի ուղղությունը կթեքվի աջ և ներքև:
Հրապարակման ներկայացրեց՝ Նանե Բեժանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.