fbpx

Գիտնականներն ապացուցել են, որ կյանք մահից հետո գոյություն ունի

Կյանքը մահից հետո ապացուցվել է գիտնականների կողմից, որոնք  հայտնաբերել են, որ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ նույնիսկ մահից հետո:

tam-zhizn-posle-smerti-uchenye-raskryvayut-shok-vyvody-iz-issledovaniya-novatorskim_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Մեծամասշտաբ հետազոտությանը մասնակցել են ավելի քան 2000 մարդ: Նախկինում համարվում էր, որ ուղեղը դադարում է իր գործունեությունը մահվանից  հետո՝ 30 վայրկյանների ընթացքում, երբ սիրտը դադարում է արյուն մատակարարել ամբողջ մարմնով, և դրա հետ մեկտեղ նաև մահանում է գիտակցությունը:

Սակայն Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտությունները ապացուցում են, որ մարդը, մահվան արձանագրումից հետո, մինչև 3 րոպե պահպանում է գիտակցությունը:

Առաջատար հետազոտող դոկտոր Սեմ Փարնիան հաստատում է, որ ի տարբերություն ընդունված կարծիքի, մահը չի կարելի որոշել որպես կոնկրետ պահ: Դա, ավելի շուտ, պոտենցիալ դարձելի պրոցես է, որը տեղի է ունենում այն բանից հետո, երբ որևէ դժբախտ դեպքից կամ հիվանդության հետևանքով սիրտը, թոքերը և ուղեղը դադարում են գործել:

«Եթե ստացվում է պրոցեսը շրջել հակառակ կողմ, – ասում է Փարնիան, – դա կոչվում է «սրտի կանգ», այլ ոչ թե մահ» :

Ավստրիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից հետազոտության ընթացքում հարցված 2060 հիվանդներից, ովքեր սրտային նոպա են ունեցել և վառ արտահայտված կլինիկական մահ, գրեթե 40 տոկոսը ասում են, որ հիշում են գիտակցության որոշակի ձև:

Սակայն գլխավոր հայտնագործությունը կատարվեց 57 ամյա մի տղամարդու դեպքից հետո, ով հնարավոր է, որ առաջին մարդն է, ով ապրել է գիտակցության գրանցված մարմնից դուրս գալ և վերադարձ: Նա ամենայն մանրամասնությամբ հիշում էր, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, երբ նա ժամանակավոր «մահացել էր»:

tam-zhizn-posle-smerti-uchenye-raskryvayut-shok-vyvody-iz-issledovaniya-novatorskim_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Դոկտոր Փարնիան պնդում է, որ այդ դեպքը չափազանց կարևոր է այս ֆենոմենի ուսումնասիրման համար, քանի որ ավելի հաճախ ենթադրվում է, որ գիտակցված կլինիկական մահվան փորձը՝ ընդամենը խաբկանք է և հալյուցինացիա, որը տեղի է ունենում ուղեղում՝ կամ մինչ սրտի կանգը, կամ էլ սրտի «վերագործարկումից» հետո: Բայց տվյալ դեպքը ապացուցում է գիտակցության գոյությունը այն պահին, երբ սիրտն արդեն կանգ է առել, այսինքն մարդը փաստացի մահացել է:

Բացի դրանից, գիտակցված կլինիկական մահ տարած մարդու նմանատիպ հիշողությունները, տվյալ դեպքում, ամբողջությամբ համընկնում է այն բանի հետ թե ինչ է իրականում տեղի ունեցել և հաստատվում են սենյակում գտնվող մարդկանց կողմից:

Նյութի աղբյուրը՝  express.co.uk


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականներն ապացուցել են, որ կյանք մահից հետո գոյություն ունի
2 հարցից բաղկացած IQ թեստ, որը կորոշի Ձեր ինտելեկտուալ մակարդակը