fbpx

Մենք ամբողջ կյանքում սխալ ենք լիցքավորել սմարթֆոնը

Տեխնոլոգիաները մտել են մեր կյանք և պատկերացնել քեզ առանց հեռախոսի, համակարգչի կամ պլանշետի՝ գրեթե անհնար է։ Մենք գիտենք այդ մասին և հատուկ Ձեզ համար պատրաստել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեր հեռախոսին ապրել երկար և երջանիկ։

Եթե հեռախոսը ամբողջովին լիցքավորված է, մի թողեք միացված լիցքավորման սարքին

16494165-6-1471264611-650-53c212670e-1471430624

Թվում է դա ակնհայտ է, այնպես չէ՞։ Իսկ հիմա հիշեք, քանի՞ անգամ եք մոտեցել լիցքավորման սարքին, միացրել հեռախոսը և հայտնաբերել որ այն արդեն և վաղուց լիցքավորվել է 100%-ով։ Այդբիսի ծանրաբեռնվածությունը կործանարար է մարտկոցի համար։

Պետք չէ ձգտել 100%-ի

16494215-5-1471264631-650-53c212670e-1471430624

Ձեր հեռախոսին հարկավոր չէ 100%-անոց լիցք։ Դա մարտկոցի համար վատ է։ Ավելի լավ է թողնել մի փոքր տեղ և միացնել հեռախոսը լիցքավորման, երբ հնարավորություն կա։ Դա Ձեզ բավարար է, որպեսզի չմնաք առանց կապի։

Լիցքավորեք հեռախոսը առաջին իսկ հնարավորության դեպքում

16494315-3-1471245975-650-1ccd54f71a-1-1471430624

Խորհուրդը ուղիղ կապված է նախորդի հետ։ Հեռախոսով խաղեր եք խաղում, թե հաղորդագրություններ եք գրում՝ եթե հնարավորություն կա՝ անմիջապես միացեք լիցքավորման սարքին, չսպասելով մինչև սարքը սկսի ազանշան արձակել, որ ժամանակն է «կերակրել» հավատարիմ ընկերոջը։

Հետևեք գերտաքացմանը

16494265-4-1471253841-650-1ccd54f71a-1-1471430624

Սմարթֆոնների մարտկոցները շատ զգայուն են ջերմության հանդեպ։ Apple ընկերությունը, օրինակ, խորհուրդ է տալիս  լիցքավորման ժամանակ հեռախոսը հանել պատյանից։ Եթե լիցքավորումից հետո Ձեր հեռախոսը տաքացել է, մյուս անգամ փորձեք լիցքավորել այն առանց պատյանի։ Իսկ եթե գտնվում եք արևային վայրում՝ պատյանը հարկավոր է պահպանել, որպեսզի պաշտպանել սարքը արևի ճառագայթներից։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մենք ամբողջ կյանքում սխալ ենք լիցքավորել սմարթֆոնը
Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս՝ ըստ կենդանակերպի նշանի