fbpx

Ինչպես հասկանալ, որ մարդը ստում է

Բոլորն են ստում: Մենք բոլորս էլ, այս կամ այն աստիճանի, պարբերաբար կամ անընդհատ խաբում ենք ինչ-որ մեկին և խաբվում ենք նաև ինքներս: Որոշ մարդիկ դա անում են սովորույթի համաձայն՝ առանց վատ մտքերի: Բայց երբեմն, որպեսզի չընկնենք դժվար իրավիճակների մեջ՝ ավելի լավ է նախապես ճանաչել սուտը:

Եվ այսպես, մի քանի հուշում, որոնք կօգնեն հասկանալ, որ մարդը ստում է.

1. Ճշմարտախոս մարդը անընդհատ օգտագործում է մեծ թվով ժեստեր: Չէ՞ որ հենց այդպես նա կարող է դուրս թողնել իր էմոցիաները և սթափեցնել այլ մարդու:

lie-17

2. Սուտասանը՝ ընդհակառակը, աշխատում է քիչ դիմել ժեստերին, քանի որ հասկանում է, որ ոչ ճիշտ ժեստը կարող է բացահայտել իր սուտը: Եվ երբ մարդը ստում է, նա աշխատում է գրեթե չդիմել ժեստերին:

lie-3

3. Երբ մարդը ստում է, նա աշխատում է վերացարկել զրուցակցին՝ թաքնվելով սեղանի կամ համակարգչի ետևում:

lie-10

4. Եթե ցանկանում եք համոզվել՝ ստո՞մ է արդյոք մարդը Ձեզ, ուշադրություն դարձրեք դեմքին հպումների քանակին: Ստախոսի մոտ այն չափազանց շատ է:

lie-12

5. Նաև ստախոսը անընդհատ ձեռքում ինչ-որ բան է պտտում՝ գրիչ, թուղթ, փողկապ, մազերի փունջը և այլն: Չնայած այս ժեստին պետք չէ շատ ուշադրություն դարձնել, քանի որ գոյություն ունեն ուղղակի նյարդային մարդիկ, որոնք անընդհատ ինչ-որ բան են «պտտում» ու «փորփրում»:

lie-13

6. Շատ հաճախ ստից առաջ մարդը դադար է վերցնում՝ սուրճ է ըմպում, ծխախոտ է վառում կամ սկսում է հազալ: Այդ ոչ մեծ դադարի ժամանակ՝ մարդը ժամանակ է ստանում իր սուտը մի լավ հորինելու համար:

lie-14

7. Մասնակիորեն ստի ժամանակ մարդը մի փոքր թեքվում է զրուցակցից կամ գրկում է ինքն իրեն:

lie-15

8. Զրույցի ժամանակ՝ ստախոսը կտրուկ հեռու է քաշվում, իսկ նրա ժեստերը դառնում են փակ:

lie-16

9. Սովորաբար ստախոսները լարված են լինում:

lie-7

10. Իմանալ, որ մարդը ստում է՝ կարելի է նաև դետալներով: Սովորաբար երկարատև հարցախուզումից հետո ստախոսը խառնվում է և բացահայտում ինքն իրեն:

lie-8

Այժմ անցում կատարենք ստի ավելի հետաքրքիր դրսևորումներին.

Դերային խաղեր

Ստախոս մարդը խաղում է իրեն հարկավոր դերը՝ նա ցուցադրում է թե ինչ երջանիկ և ուրախ է, այդպիսով թաքցնելով ճշմարտությունը: Եթե Դուք նկատել եք մարդու անազնիվ պահվածք, ապա վստահ եղեք՝ նա ստում է:

lie-11

Այդպիսի վարքի օրինակ կարող են հանդիսանալ երկու ընկերուհիներ, որոնցից մեկը իր հիացմունքն է արտահայտում մյուսի զգեստի մասին: Իսկ իրականում զգեստը կարող է լինել այնքան զզվելի, որ ընկերուհին հոգու խորքում ուղղակի չարախնդում է իր մրցակցուհու վրա:

«Հիմարի միացում»

lie-18

Տվյալ դեպքում ստախոսը կարող է ձևացնել, որ իբր ընդհանրապես չի հասկանում հարցի էությունը: Արդյունքում ընդիմախոսը այլևս չի գտնում ինչ հարցնել և ստախոսը հանգիստ շունչ է քաշում:

Լավագույն պաշտպանությունը՝ հարձակումն է

lie-19

Ի՞նչ կարելի է այստեղ ասել:

Ճշմարտությունը չբացահայտելու համար՝ ստախոսը պատրաստ է մեղադրել զրուցակցին տարատեսակ մեղքերի մեջ և շրջել սլաքի ուղղությունը: Մեղքի զգացողությունից ճնշված զրուցակիցը մի անգամից դադարում է ճշմարտության բացահայտման իր փորձերը:

Արդարացում

lie-24

Տվյալ դեպքում մեղավոր կլինեն բոլորը, բացի ստախոսից: Ստախոսը անընդհատ կփորձի տարբեր ձևերով արդարանալ և մեղքը գցել ուրիշների վրա:

Ամնեզիա

lie-23

Այս կամ այն իրավիճակը մեկնաբանելուց խուսափելու համար՝ ստախոսի մոտ կարող է հանկարծ ամնեզիա հայտնվել: Նա միանգամից կմոռանա իրավիճակի էությունը և իրեն կսկսի հիմար ձևացնել:

Աստված կանչելով

lie-25

Այն պահին, երբ ստախոսը այլևս ոչինչ չունի ասելու որպես արդարացում, նա սկսում է հուզվել և պաշտպանվել կրոնով: Նա կսկսի պնդել, որ խորը հավատացյալ մարդ է և իր կրոնը նրան թույլ չէր տա վարվել այս կամ այն կերպ:

Զրոյական ուշադրություն

lie-22

Ստախոսը կփորձի յուրաքանչյուր ձևով խուսափել հարցերից: Նա կարող է գտնել շատ աշխատանք, զբաղեցնել իրեն ինչ-որ բանով՝ միայն թե խուսափել հարցից: Որովհետև տվյալ դեպքում նա ստիպված է լինելու կրկին ստել և խճճվել իր հորինած ստում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես հասկանալ, որ մարդը ստում է
Պարզ ԹԵՍՏ քիմիայից․ Կկարողանա՞ք ասել ինչ նյութ է ըստ բանաձևի