Այլմոլորակայի՞ն, թե՞ մարդկային աշխատանք։ Երկրի պատմության մեծագույն առեղծվածներից մեկի մասին:
Նասկայի բարձրավանդակը գտնվում է Պերուի հարավային մասում: Այն հյուսիսից հարավ ձգվում է մոտ 50 կմ: Այստեղ 20-րդ դարի սկզբներին հայտնաբերվել են բազմաթիվ գծեր ու գծապատկերներ: Հայտնաբերվել է մոտ 30 գծանկար, մոտ 650 երկրաչափական պատկերներ և ավելի քան 13.000 կատարյալ ուղիղ գծեր:
Այսօր ոչ ոքի հայտնի չէ թե այդ գծերը ինչպես են տարվել: Նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաներով այդպիսի գործ անելը չափազանց բարդ է:
Գծապատկերների նշանակության և դրանց ստեղծման վերաբերյալ շրջանառվում են տարբեր վարկածներ: Նախ դրանք այնպես են ստեղծված, որ կարելի է տեսնել պատկերները միայն մեծ բարձրության վրա գտնվելիս:
Կա վարկած, որ պատկերները ստեղծվել են տեղաբնիկների կողմից: Սակայն նախ նրանք այդքան ճշգրիտ և ուղիղ գծեր տանել չէին կարող, այն էլ նման մեծության: Իսկ եթե անգամ կարող էին ապա ինչպես են այդ պատկերները նկարել, եթե դրանց տեսքը երևում է միայն մեծ բարձրությունից: Մյուս վարկածի համաձայն` այս պատկերները ստեղծվել են այլմոլորակայինների կողմից: Նաև ասում են, որ այս պատկերները մարդկանց կողմից ստեղծված մեծ օրացույց է, կամ ազդանշաններ այլմոլորակայինների համար: Մի խոսքով ճշգրիտ տեղեկություն առայժմ ոչ ոքի մոտ չկա: Հենց այդ պատճառով էլ այս գծապատկերները համարվում են Երկրի պատմության մեծագույն առեղծվածներից մեկը:
Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Հարությունյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.