fbpx

9 նշան այն բանի, որ Դուք երբեք չեք հարստանա

Սթիվ Սիբոլտը՝ հայտնի միլիոնատեր, ով ինքնուրույն հասել է ֆինանսական անկախության և աշխատել միլիոն, պնդում է, որ հարուստ լինելու համար բոլորի շանսերը նույնն են։

Այդ պատճառով, մենք որոշել ենք օգնել նրանց, ով ուզում է ֆինանսական առումով հաջողությունների հասնել, և առանձնացրել ենք 9 հիմնական սխալ, որոնք գործում են անհաջողակները և որոնք խոսում են այն մասին, որ հարուստ Դուք երբեք չեք լինի։

e01ce9f2fe5f293706046987d2439e24

Եվ այսպես.

1. Դուք ներդրումներ չեք անում սեփական խնայողություններով

Դա Ձեզ կհաստատի յուրաքանչյուր միլիոնատեր՝ որքան շուտ սկսեք փող ներդնել սեփական գործի համար՝ այնքան ավելի լավ։ Եվ այնքան մոտ կլինեք ֆինանսական անկախությանը։

2. Դուք խնայողություններին ավելի շատ ուշադրություն եք դարձնում, քան պոտենցիալ շահույթին

Շուրջ բոլորը տնտեսելու այնքան հնարավորություններ կան, որ մարդիկ հաճախ մոռանում են վաստակել և բազմապատկել սեփական ֆինանսները։ Եթե սկսեք մտածել ինչպես հարուստները՝ ապա կհասկանաք, որ ավելի կարևոր է անհանգստանալ ոչ թե նրա համար, որ փողերը վերջանում են, այլ՝ որտեղ և ինչպես դրանք վաստակել։

3. Ձեզ ձեռնտու է Ձեր աշխատավարձը

Կայունությունը՝ շատ գրավիչ հասկացություն է, բայց որոշ դեպքերում նաև շատ վտանգավոր։ Գայթակղվելով կայունությամբ, Դուք կկորցնեք ինքներդ Ձեզ վրա, այիսնքն արդյունքի վրա աշխատելու հնարավորությունը։ Իսկ դա նշանակում է, որ եթե նույնիսկ Ձեր հարստությունը գա՝ ապա շատ դանդաղ և բոլորովին ոչ շուտ։ Հարուստները կարող են պնդել, որ դեպի հարստություն ամենակարճ ճանապարհը՝ աշխատել ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ինքներդ Ձեզ համար։

4. Դուք ապրում եք ոչ Ձեր հնարավորությունների սահմաններում

3c08331519ceaf168169d5fd2180e545

Թանկարժեք իրերի միջոցով Ձեզ ուրիշներից առանձնացնելու փորձը՝ «ոչ հեռանկարային» մարդու ախտանիշ է, ով ուզում է ստանալ ամեն ինչ «այստեղ և հիմա» և քիչ է մտածում ապագայի մասին։ Հարուստները խորհուրդ են տալիս տարբերվել, առաջին հերթին, սեփական աշխատասիրությամբ և տաղանդով, իսկ թանկարժեք իրեր գնել, երբ Ձեր ընկերությունը կսկսի տալ երաշխավորված և լուրջ շահույթ՝ մի քանի ուղղություններով։

5. Դուք չեք հետևում Ձեր երազանքներին ըստ հավուր պատշաճի

Կարևոր է սիրել այն, ինչ անում եք։ Այլապես դա սպառնում է հակառակ շրջվել՝ Դուք կարող է սկսեք ատել Ձեր աշխատանքը կամ բիզնեսը, որում հենց նոր ներդրումներ եք կատարել։ Միշտ պետք է հիշել, որ բոլոր Ձեր գործողությունները՝ վերջնական արդյունքում պետք է բերեն Ձեզ դեպի Ձեր կյանքի երազանքի կատարումը։

6. Դուք չեք լքում Ձեր հարմարավետության տարածքը

Եվ ավելին՝ Դուք պատրաստ չեք դա անել, երբ դա անհրաժեշտ է։ Վերջին հաշվով Դուք ձգտում եք նրան, որպեսզի հարկավոր չլինի լքել հարմարավետության տարածքը։ Բայց հարուստ և ուժեղ մարդիկ տարբերվում են հենց նրանով, որ անհրաժեշտ պահին նրանք կարող են անել այն, ինչ հարկավոր է՝ առանց մտածելու, թե ինչպես խուսափել ավելորդ շարժումից։

Եվ ամենակարևորը, որ պետք է հասկանա սկսնակ միլիոնատերը՝ որ հարմարավետության առկայությունը կյանքի բոլոր ոլորտներում, դա այն ֆակտորն է, որը երբեք չի թողնելու Ձեզ հարստանալ։

7. Դուք չգիտեք հանուն ինչի եք ուզում հարստանալ

Հաճախ մարդիկ ուզում են ուղղակի հարստանալ, բայց ինչ անել այդքան փողերի հետ՝ այդ հարցին նրանք դեռ չեն պատասխանել։ Բայց դա էլ գլխավորը չէ։ Գլխավորը՝ այդ հարցը պահել գլխում։ Այդպիսով Դուք կձգտեք վերջնական նպատակին, իսկ հարստությունը, որը Ձեզ սպասում է՝ ձև կստանա Ձեր գլխում, եթե գիտեք թե ինչի համար է Ձեզ պետք աշխատած գումարը։

8. Դուք ետ եք գցում անմիջապես ծախսելուց հետո

c47cf99f92a52098da697b6ee5a123b6

Գումար աշխատելով, աշխատավարձ ստանալով կամ միլիոն շահելով, շատ մարդիկ միևնույն սխալն են գործում՝ նրանք սկզբից պարտքերն են տալիս, իսկ հետո մնացած գումարը ետ գցում։ Հարուստները խորհուրդ են տալիս՝ նախ ետ գցել, իսկ հետո նոր փակել պարտքերը։

9. Դուք համարում եք, որ հարուստ կարող են լինել միայն ընտրյալները

Կարծիքը, որ ամեն ինչ կախված է ոչ միայն ձեզնից՝ շատ է տարածված նրանց մոտ, ով երբեք չի հարստանա։ «Սովորական մարդը գտնում է, որ հարուստ լինելը՝ առավելություն է, – գրում է Սթիվ Սիբոլտը։ – Յուրաքանչյուր կապիտալիստական երկրում, Դուք լիարժեք իրավունք ունեք հարուստ լինելու, եթե պատրաստ եք ստեղծել ուրիշների համար իրոք ինչ-որ արժեքավոր բան»։

Եթե Դուք մինչ հիմա հարուստ չեք, նշանակում է, որ դա Ձեզ կամ պետք չէ, կամ Դուք մնացել եք նշված կետերից որևէ մեկում։ Որովհետև վերը նշված կետերից նույնիսկ մեկը կարող է Ձեզ միլիոնավոր կիլոմետրերով ետ գցել Ձեր առաջին միլիոնից։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag