87-ամյա խորվաթ ուսուցիչն իր անհաջողությունների շարքը սկսեց 33 տարեկանում՝ 1962թ-ին, երբ հայտնվեց գնացքում, որը դուրս էր եկել երկաթգծից և մի քանի անգամ շուռ գալով, ընկել ջրի մեջ: 17 մարդ մահացան: Սելակը կարողացավ կոտրված ձեռքով լողալ մինչև ափը:
Մեկ տարի անց նա ընտրեց ինքնաթիռը: Սակայն թռիչքի ընթացքում, ապահերմետիկացման պատճառով, սրահի կողային դուռը պոկվում է: Բացված ճեղքը Սելակին քաշում է ինքնաթիռից դուրս: Նա աչքերը բացում է արդեն հիվանդանոցում, որտեղ իրեն հայտնում են, որ ինքնաթիռը վթարվել է, իսկ իրեն գտել են խոտի բուրգի վրա:
1966 թ. – Սելակը վթարի է ենթարկվում ավտոբուսով երթևեկելիս: 4 հոգի մահանում են: Սելակը ստանում է թեթև վնասվածքներ:
1970 թ. – իր ավտոմեքենան ընթացքից սկսում է այրվել: Նա կանգնեցնում է ավտոմեքենան, դուրս է գալիս և փորձում է հանգցնել կրակը, սակայն մեքենան պայթում է:
Մեկ այլ նման դեպք, պատահում է 1973 թ.: Այս անգամ կրակ է բռնկվում ավտոմեքենայի սրահում: Արդյունքում՝ Սելակի մազերի մեծ մասն այրվում է:
1995 թ. – Սելակին հարվածում է ավտոբուսը: Աննշան վնասվածքներ և ցնցում:
1996 թ. – ավտոմեքենայով ընթանալիս լեռնային ռելիեֆ ունեցող տարածքով, Ֆրանը նկատում է, որ իրեն ընդառաջ է գալիս բեռնատար ավտոմեքենա: Նա ստիպված թեքում է ղեկը և թռնում ավտոմեքենայից, որպեսզի չընկնի կիրճը:
2003 թ. – վերջին 40 տարվա ընթացքում, Սելակն առաջին անգամ գնում է լոտոյի տոմս և ՇԱՀՈՒՄ Է 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ:
Հրապարակման ներկայացրեց՝ REM’s Corp-ը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]