Android համակարգով աշխատող Ձեր հեռախոսը շո՞ւտ է լիցքաթափվում: Այս հետաքրքիր փաստերի և հնարքների շնորհիվ, մենք կօգնենք լուծել այդ պրոբլեմը:
Դա ժամանակակից հեռախոսների ամենամեծ խնդիրներից մեկն է, երբ Ձեր հեռախոսի տարատեսակ հավելվածներն ու գաջեթները դարձնելով հեռախոսը ավելի համալրված՝ նաև բացասաբար են ազդում մարտկոցի վրա: Որքան շատ հավելվածներ կան հեռախոսում, այնքան ավելի արագ կսկսի լիցքաթափվել մարտկոցը: Այդ պատճառով հարկավոր է օպտիմալիզացնել հեռախոսի աշխատանքը: Եվ այսպես.
Անջատում ենք տարատեսակ անպետքությունները
Դա ըստ երևույթին ամենավստահելի մեթոդն է, որը չի պահանջում հավելյալ ծրագրեր: Ձեզ հարկավոր է անջատել անպետք կամ քիչ օգտագործվող ծրագրերի տեղեկացումները: Դրա համար անցնում ենք՝ Կարգավորումներ → հավելվածներ → ընտրում ենք ծրագիրը և «Ցուցադրել տեղեկությունների» վրայից հանում նշումը:
Դա կանջատի հեռախոսի հավելյալ հարցումները ինտերնետին, ինչը հեռախոսը ժամանակ առ ժամանակ ուղարկում է, որպեսզի ստուգի ունե՞ք արդյոք տեղեկացումներ, թե՞ ոչ: Իսկ դա իր հերթին կթեթևացնի հեռախոսի ծանրաբեռնվածությունը և դրական կազդի մարտկոցի լիցքավորվածության վրա: Այս մեթոդով որքան շատ հավելված անջատեք, այնքան ավելի մեծ կլինի խնայումը:
Կապն ու ինտերնետը մարտկոցի ամենամեծ թշնամիներն են: Հենց այդ պատճառով պետք է անջատել ևս մեկ կարևոր ֆունկցիա: Կարգավորումներ → Գտնվելու վայրը:
Դա հեռախոսի գեոլոկացիան է, որը բազմաթիվ հարցումներ է ուղարկում նույն ինտերնետ, որպեսզի իմանա Ձեր գտնվելու վայրը: Բայց երբ GPS նավարկման համար այն իրոք հարկավոր է՝ այն պետք է միացնել:
Հավելյալ կարգավորումներ
Կան նաև բազմաթիվ մանր կարգավորումներ, որոնք շատ թե քիչ դրական կազդեն մարտկոցի վրա: Օրինակ դրանցից մեկն է՝ էկրանի պայծառությունը: Այն պետք է հնարավորինս իջեցնել, բայց այնպես որ պատկերը հստակ ու նորմալ դիտվի: Եվս մեկ ֆակտոր՝ երբ չեք օգտագործում ինտերնետը, պետք է անջատել թե՛ Wi-Fi-ը և թե՛ բջջային ինտերնետ կապը: դա նույնպես էապես կերակարացնի Ձեր հեռախոսի լիցքի կյանքի տևողությունը: