fbpx

Ահա թե ինչու է համակարգչի ստանդարտ համակարգային սկավառակը կոչվում հենց «C»

Եթե Դուք լավ ծանոթ եք ավելի վաղ սերունդների համակարգիչներին, ապա ամենայն հավանականությամբ գիտեք այս հարցի պատասխանը: Բայց այն դեպքում, երբ համակարգիչը Ձեր տարերքը չէ, ապա այդպիսի հարց, եթե նույնիսկ ծագել է, ապա մնացել է անպատասխան: Եվ այսպես, ինչո՞ւ է Ձեր համակարգչի ծրագրային սկավառակը կոչվում հենց «C»:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Բանը նրանում է, որ դեռևս մի քանի տարի առաջ, համակարգիչները չունեին ծավալուն ներքին հիշողություններ: Այդ ժամանակ օգտագործվում էին ճկուն մագնիսական սկավառակների համար նախատեսված սկավառակակիրները: Ֆլոպը (ճկուն մագնիսական սկավառակակիր) երկու չափսի էին՝ 5 1/4 դյույմ և 3 1/2 դյույմ: Այդ սկավառակները կոչվում էին՝ «A» և «B»: Ինչպես նշեցինք, դրանք նախատեսված էին ճկուն մագնիսական սկավառակների համար, քանի որ ի սկզբանե դրանք էինք համակարգչի ինֆորմացիայի հիմնական կրիչները:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b42

Այժմյան պատկերացմամբ համակարգային կոշտ սկավառակը ի հայտ է եկել ավելի ուշ, և այն տրամաբանորեն անվանվել է «C»: Հետո ճկուն մագնիսական սկավառակները հանվեցին արտադրությունից և փոխարինման եկան ավելի ծավալուն կոշտ սկավառակները, հիշողության քարտերը… և USB կրիչները: Այսպիսով՝ «A» և «B»-ն անցան պատմության գիրկը, իսկ «C»-ն մնաց….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչու է համակարգչի ստանդարտ համակարգային սկավառակը կոչվում հենց «C»
Հետաքրքիր փաստեր վազքի մասին