fbpx

Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլապանրային տափակաբլիթներ

Երբ անհրաժեշտություն է առաջանում արագ սնվել որևէ հագեցնող, համեղ և հեշտ պատրաստվող կերակուրով՝ Ձեզ օգնության կգա կարտոֆիլապանրային տափակաբլիթը: Այն շատ լավ նախաճաշ կամ ընթրիք կարող է լինել: Այս տափակաբլիթները հաճույքով ուտում են երեխաները և ամանից մաքրում՝ տղամարդիկ:

Բաղադրիչները

  • 1 բաժակ 1 անգամյա մանրացմամբ (հատիկավոր) ալյուր;
  • 0.5 բաժակ սպիտակ ալյուր;
  • 0.5 թ.գ. փխրեցուցիչ;
  • պտղունց սոդա
  • 1 թ.գ. շաքարավազ
  • 1 բաժակ յոգուրտ (կամ մածուն):

Միջուկի համար

  • 4-5 միջին չափի կարտոֆիլ;
  • 1.5 բաժակ քերած պանիր;
  • 2 ճ.գ. կտրտած կանաչի;
  • Պտղունց պղպեղ և աղ;
  • Պտղունց քրքում;
  • Սերուցքային կարագ՝ վրան քսելու համար:

Պատրաստումը

  1. Մաղել ալյուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները, հունցել խմորը, թողնել 20 րոպե: Պատրաստել 6 գունդ:
  2. Կարտոֆիլը խաշել, սառեցնել, մաքրել և քերել:
  3. Ավելացնել քերած պանիրը, համեմունքները, կանաչին, խառնել և պատրաստել 6 գունդ:
  4. Միջուկը փաթաթել խմորով, գրթնակել, տապակել չոր թավայի մեջ, վրան քսել սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օրվա բաղադրատոմսը. Կարտոֆիլապանրային տափակաբլիթներ
Խելացի և իշխող 4 կանացի Կենդանակերպի նշաններ՝ իսկական թագուհիներ