Սա երևի աշխարհի ամենամիայնակ շիմպանզեն է: Եվ այն ամենը, ինչ նրան հարկավոր է՝ ընկեր ունենալն է:
Պոնզոն 40 ամյա արու շիմպանզե է: Ժամանակին նրան օգտագործել են բժշկական թեստերում, իսկ հետո, ավելի քան 30 տարի առաջ, բաց են թողել Կոտ դ’Իվուարից ոչ հեռու գտնվող անմարդաբնակ մի կղզում, որպեսզի նա չկարողանա շփվել այլ կենդանիների հետ և փոխանցել վիրուսներ, որոնք մնացել են նրա արյան մեջ: Այդ օրվանից շիմպանզեի բոլոր ընկերները մահացել են՝ ներառյալ նրա ընկերուհին և ձագուկները:
Այդպես, իր բնույթով սոցիալական այս կենդանին, հայտնվել է միայնության մեջ, մի փոքրիկ կղզում, որտեղ չկա ոչ ջրի և ոչ էլ սննդի աղբյուր: Պոնզոյի ամբողջ հույսը իր գյուղացի հարևան Ժերմեյն Ժամալն է, ով ժամանակ առ ժամանակ կենդանուն կերակրում է հացով և բանաններով:
Չնայած նրան, որ մարդիկ նրա նկատմամբ այդքան դաժան են գտնվել, Պոնզոն այցելուներին միշտ գրկաբաց է ընդունում: Օրինակ, վերջերս նրան այցելության էր գնացել շիմպանզեների փրկության կենտրոնի տնօրեն Էսթեր Ռաբալադը և Պոնզոն ուրախությունից գլուխը կորցրել էր:
Պոնզոն փաթաթվել էր նրան իր հսկայական ձեռքերով և թվում էր թե ուրախությունից ժպտում է:
Մասնագետները Պոնզոյից արյան նմուշներ են վերցրել, ինչի ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա՝ կարելի՞ է տառապյալին տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ նա վերջապես կգտնի ընկերներ և կազատվի միայնությունից, թե՞ ոչ:
Ձեզ անպայման կհետաքրքրի նաև՝
Կետը, որը դատապարտված է միայնության
Թե ինչպես մահամերձ առյուծը ապաքինվեց սիրո շնորհիվ