fbpx

Օրվա բաղադրատոմսը. Ամառային դեղձի թեյ: Փրկություն շոգից

Քաղցր դեղձով այս սառը ըմպելիքը հրաշալի թարմացնում է ամառային տապին: Այսպիսի ըմպելիքը հրաշալի կերպով կհամապատասխանի և բնության գրկում ընտանեկան հանգստի, և բացօթյա ընկերական երեկույթների ժամանակ:

Բաղադրությունը.

  • շաքար – 1 բաժակ
  • ջուր – 1 բաժակ
  • թարմ դեղձ – 2-3 հատ

Թեյը.

  • թեյի փաթեթիկներ – 3 հատ
  • ջուր 3 բաժակ

Պատրաստումը.

  1. Սիրոպի բոլոր բաղադրիչները լցրեք հաստ հատակով սոտե պատրաստելու տապակի մեջ և եռացրեք: Հետո թուլացրեք կրակը մինչև միջին մակարդակի: Տրորեք դեղձի կտորները և մանրակրկիտ խառնեք, որպեսզի շաքարավազը ամբողջությամբ լուծվի: Հանեք կրակից և թողեք սիրոպը 30 րոպե, որպեսզի սառչի:
  2. Եռացրեք ջուրը, տեղավորեք դրա մեջ թեյի փաթեթիկները և եփեք 5 րոպե: Հետո հանեք դրանք և սառեցրեք թեյը սառնարանում:
  3. Սիրոպը քամեք մաղով, որպեսզի թեյի մեջ մեծ կտորներ չընկնեն:
  4. Մատուցեք սառույցով և զարդարված դեղձի կտորներով:

Հրաշալի ամառ ենք մաղթում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Օրվա բաղադրատոմսը. Ամառային դեղձի թեյ: Փրկություն շոգից
Timelapse. Ուղևորվել ճանապարհորդության Փարիզ հենց հիմա