fbpx

Գիտնականները ապացուցել են, որ թոռները իրենց տատիկներին և պապիկներին ավելի առողջ են դարձնում

Մոլորակի բոլոր տատիկներն ու պապիկները մրցանակի են արժանի՝ իրենց իմաստության, աշխատանքի և թոռների հանդեպ անհուն սիրո համար: Շատ մայրերի և հայրերի համար դժվար կլիներ, եթե չլիներ ծնողների աջակցությունը, ովքեր միշտ պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել:

Կիսվում ենք Ձեզ հետ մի նորությամբ, որը ամենայն հավանականությամբ կուրախացնի բոլոր ծնողներին:

Ալցգեյմերի հիվանդության մասնագետ, գիտնական Ջոնաթան Լապուկը կատարել է բժշկական ուսումնասիրություն, որով ապացուցվել է մի հետաքրքիր փաստ: Պարզվում է, ծեր մարդկանց մոտ, թոռների մասին հոգ տանելը կանխում է կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը և նվազեցնում կարճաժամկետ և երկարաժամկետ հիշողության հետ կապված ծանր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ միասին ժամանակ անցկացնելը օգտակար է և երեխաների և ծերերի համար: Այդպիսի շփումներից երեխաները ստանում են ավելի շատ սեր և փորձ, իսկ պապիկներն ու տատիկները՝ ավելի երկար ակտիվ և երիտասարդ մնալու հնարավորություն:

Թոռների մասին հոգ տանելը՝ հեշտ գործ չէ: Այն պահանջում էմեծ ուշադրություն, կենտրոնացում և մտքի պարզություն: Բացի դրանից երեխաների հարկավոր է կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, ինչը օգնում է ծեր մարդկանց մնալ նաև լավ մարզավիճակում:

Իհարկե, ինչպես ամեն լավ բան, այնպես էլ մեծահասակների շփումը երեխաների հետ պետք է լինի չափի մեջ: Որպեսզի հակառակ էֆեկտը չստացվի, տատիկներն ու պապիկները պետք է չմոռանան որակյալ հանգստի և հավասարակշռված սննդակարգի մասին: Դե իսկ մայրիկներն ու հայրիկները չպետք է առիթից օգտվեն և իրենց երեխաներին թողնեն տատիկների և պապիկների մոտ՝ շաբաթվա մեջ 5 օրից ավել:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 13 assessment, среднее 4.46 из 5 )
MediaMag
Գիտնականները ապացուցել են, որ թոռները իրենց տատիկներին և պապիկներին ավելի առողջ են դարձնում
Ինչպես փոխել սեփական կյանքը ընդամենը մեկ օրում