fbpx

25 դաս չինացի վանականներից, որոնք Ձեր կյանքը կբարձրացնեն մեկ այլ մակարդակ

Կյանքը՝ սև և սպիտակ գծերի հերթականություն է: Եվ եթե նույնիսկ Ձեր համար այժմ այդքան էլ արևային ժամանակաշրջան չէ, գլխավորը՝ չդադարել հավատալ սեփական ուժերին և վստահել տիեզերքին:

Այսօր կիսվում ենք Ձեզ հետ չինական իմաստություններով, որոնք իրենց պարզությամբ և արժեքով ոգեշնչում են հենց առաջին տողից:

Ամրապնդել  ոգու ուժը

  • Ինչ-որ բանի կհասնես միայն ճակատագրին հակադարձելով:
  • Հնարավոր է, որ հոսանքը տանի քեզ ոչ այնտեղ, որտեղ մտածում ես:
  • Եթե այն, ինչ դու անում ես, դժվար է քեզ համար՝ ուշադրություն դարձրու, ունե՞ս արդյոք դրա կարիքը:
  • Հաջորդ անգամ արա ավելի լավ կամ ուրիշ կերպ:
  • Եթե ժամանակը, վայրը, օգնականները կամ գործողության տարբերակը ընտրված են վատ և ոչ ձեր կողմից, մի զարմացիր, եթե ինչ-որ բան չստացվի:

Փորձել սեփական ուժերը

  • Եթե դու կարող ես ուղղել քո սխալի հետևանքները՝ նշանակում է դու դեռ չես սխալվել:
  • Եթե դու սայթաքել ես և ընկել՝ դա դեռ չի նշանակում, որ դու շարժվում ես սխալ ուղղությամբ:
  • Ճանապարհը չի կարող անցնել միայն հարթ տարածքներով:
  • Գնա նրա հետ, ով քեզ ճանապարհակից է:
  • Քո սխալները չեն կործանի աշխարհը:

Վստահիր կյանքին

  • Մի վախեցիր քեզ համար: Դու չափազանց թանկ ես աշխարհի համար, որպեսզի իզուր կորչես:
  • Այն ինչ պատահում է, պատահում է ժամանակին:
  • Այն ինչ պետք է կատարվի, կկատարվի առանց նայելու քո տագնապներին:
  • Շնորհակալ եղիր բաց թողնված հնարավորություններին՝ հույսի ուրախ զգացմունքի համար:
  • Աշխարհին հարկավոր չէ քո օգուտը, այլ քո մասնակցությունը:

Ձեռք բերել ներքնաշխարհի ներդաշնակություն

  • Տառապիր, եթե անհրաժեշտ է, բայց մի արդարացրու քո տառապանքները այդ անհրաժեշտությամբ:
  • Ձևացրու իբր քեզ համար թեթև է՝ և ամեն ինչ հեշտ կլինի:
  • Մի ափսոսա, որ ուրախությունները քիչ են եղել՝ դրանով ուրախությունը կվերածես տխրության
  • «Համտեսելն» ու «կշտանալը» ունեն իրենց ուրախությունները: Մի խառնիր դրանք:
  • Կարելի է ցանկանալ, որպեսզի քամին անհետանա, բայց չի կարելի ցանկանալ, որ քամին հավերժ վերանա:

Ամեն ինչին թեթև վերաբերվել

  • Ժամանակ առ ժամանակ ուրախացրու ինչ-որ մեկին, թեկուզ ինքդ քեզ:
  • Ներդաշնակությունը (հարմոնիան)՝ նպատակ չէ, այլ միջոց: Երբ դու հասկանաս, թե ինչ անել նրա հետ՝ դու կգտնես այն:
  • Չկա վատը, կա այն ինչ դուր չի գալիս քեզ:
  • Ճիշտ որոշման որոնումները ավելորդ անգամ սխալից ավելի թանկ են արժենում:
  • Մի վախեցիր ասել ավելին, քան պետք է:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
25 դաս չինացի վանականներից, որոնք Ձեր կյանքը կբարձրացնեն մեկ այլ մակարդակ
Սան Ֆրանցիսկո (տեսանյութ)