[infobox title=’Ջորդանո Բրունո’]Իտալացի փիլիոսոփա և պոետ, դոմինիկյան վանական, պանթեիզմի ներկայացուցիչ: Նրա փիլիսոփայական աշխատանքները պարունակում են ինչպես տրամաբանական դատողություններ, այնպես էլ միստիկ տարրեր:[/infobox]
Ներկայացնում ենք փիլիսոփայի մի քանի ասույթներ.
Չկա ոչինչ, որ դժվարությամբ չհաղթահարվի:
Տգիտությունը՝ աշխարհի լավագույն գիտությունն է, քանի որ տրվում է առանց ջանքերի և չի տխրեցնում հոգին:
Ճշմարտությունը ճշմարտությանը չի կարող հակասել:
Նա է կրկնակի կույր, ով չի տեսնում սեփական կուրությունը: Հենց դրանում է կայանում տարբերությունը խորաթափանց, ջանասեր մարդկանց և տգետ ծույլերի միջև:
Չկա այնպիսի աշխատանք, որ սերը չդարձնի ոչ միայն թեթև, այլ նաև հաճելի:
Ավելի լավ է արժանապատիվ հերոսական մահ, քան անարժանապատիվ, վախկոտ հաղթանակ:
Ճշմարտության ձգտումը՝ հերոսին արժանի միակ զբաղմունքն է: