fbpx

Google-ի համահիմնադիրը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ

[em]Tert.am-ը գրում է.[/em]

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ, որի նպատակով ավելի վաղ հիմնել էր Zee.Aero ստարտափը:

Փեյջն արդեն 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրել նախագծում, բացի այդ՝ անցած տարվանից ֆինանսավորում է նաև թռչող մեքենաների ստեղծմամբ զբաղվող Kitty Hawk ընկերությանը:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Zee.Aero-ն արդեն ունի թռչող մեքենայի 2 նախնական օրինակ, որոնք ներկայում փորձարկման փուլում են: Նշվում է նաև, որ այդ մոդելները քիչ նմանություն ունեն սովորական մեքենաների հետ: Ըստ աղբյուրի՝ դրանցից մեկը նման է փոքր չափերով ինքնաթիռի, իսկ մյուսը` անօդաչու թռչող սարքի:

Նշենք, որ ներկայում թռչող մեքենաների ամենահաջողված մոդելներն են համարվում սլովակական AeroMobil-ը, գերմանական Carplane-ը, ինչպես նաև ամերիկյան արտադրության Transition-ը և TF-X-ը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի համահիմնադիրը զբաղվում է թռչող մեքենաների ստեղծմամբ
Նիկոլա Տեսլա. 17 լավագույն ցիտատներ