fbpx

Twitter-ը և Yahoo! -ն քննարկել են միավորման հնարավորությունը

Twitter սոցիալական ցանցի ներկայացուցիչները հանդիպել են որոնողական համակարգի ներկայացուցիչների հետ, միավորման առաջարկը քննարկելու համար։

Սոցիալական ցանցի ղեկավարությունը մի քանի շաբաթ առաջ բանակցություններ էր վարել Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի հետ։ Ինչպես հաղորդում է New York Post-ը քննարկվել են ընկերությունների միաձուլման հնարավորությունները։

Մասնավորապես, կորպորացիայի ղեկավարությունը գնահատել է որոնողականի ֆինանսական վիճակը և միաձուլումից հետո դրա պոտենցիալ զարգացման հնարավորությունը։

— Twitter-ը՝ ակնթարթային նորությունների նշանակման վայրն է, իսկ Yahoo! կայքին հետևում են բազմաթիվ աչքեր։ Գաղափարն այդքան խելագար չէ, որքան կարող եք պատկերացնել, – հաղորդում է հրատարակության աղբյուրը։

Հիշեցնենք, որ ներկա պահին Yahoo! որոնողական համակարգը լուրջ կորուստներ է կրում, այդ պատճառով ընկերությունը ստիպված է իր բիզնեսի համար գնորդներ որոնել։ Թեկնածուների ցանկում են՝ Google, Time Inc. և YP Holdings-ը։

Աղբյուրը՝ life.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Twitter-ը և Yahoo! -ն քննարկել են միավորման հնարավորությունը
Անձնային ԹԵՍՏ. Ընտրեք աչքը և ստացեք կարևորագույն հաղորդագրություն