«На поле он»` այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:
Մարդ, որի նմանին աշխարհն էլ երբեք չի ունենա: Կլինեն Նապոլեոնին որոշ չափով նման առաջնորդներ, կլինեն նրանից թույլ, միգուցե նունիսկ հենց նրանից հազար անգամ ուժեղ, բայց երկրորդ Նապոլեոն աշխարհն էլ չի ծնի:
- Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում:
- Նապոլեոնը տառապում էր հիվանդությամբ, որը կրում է «այլուրուֆոբիա» անվանումը, որն իրենից ներկայացնում է վախ կատուներից:
- Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:
- Նապոլեոնն ունեցել է 157 սմ հասակ, փոքրիկ ձեռքեր ու տղամարդու կազմվածքին ոչ համապատասխան քիչ ավելի կլորիկ ու փափուկ կուրծք:
- Նապոլեոնը դպրոցում բավականին վատ է սովորել: Ու ընդհանրապես, նա երբեք իր անհատականությամբ չի փայլել:
Հրապարակման ներկայացրեց՝ Լիլիթ Ռաֆայելյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]