fbpx

Անհայտ փաստեր Ալբերտ Էյնշտեյնի մասին

Հանրահայտ գիտնական, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը բավական հետաքրքիր անձնավորություն էր: Ո՞րն էր այս գիտնականի ամենագլխավոր կիրքը, ի՞նչ էր կատարվում նրա անձնական կյանքում, ինչպե՞ս նա չդարձավ նախագահ, որտե՞ղ է հիմա գիտնականի աչքերն ու ուղեղը, ինչո՞վ է Ալբերտ Էյնշտեյնը նման Լեոնարդո Դի Կապրիոին: Ահա այս հարցերի մասին մի փոքր մանրամասն:

Էյնշտեյնը ավելի քան 300 գիտական աշխատանքի հեղինակ էր, գրել է ավելի քան 150 գիրք և հոդված, մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր էր, ներառյալ ԽՍՀՄ ԳԱ-ն: Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է:

Առաջարկ լինել Իսրայելի նախագահ

1952թ. Ալբերտ Էյնշտեյնին առաջարկում են Իսրայելի նախագահի պաշտոնը: Սակայն նա մերժում է: Էյնշտեյնը իր որոշումը բացատրում է փորձի և մարդկանց հետ աշխատելու ունակությունների պակասությամբ: Ալբերտ Էյնշտեյնը միշտ սատար էր Իսրայելին: Գիտնականը միշտ պաշտպան էր կանգնում ճնշված ազգերին:

OC21HqRNKEVQoJTbBj21OdU0Ej6DY8

Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր կանանց

Նրա առաջին կինը Միլեվա Մարիչն էր, ով չափազանց շատ էր խանդում Էյնշտեյնին, սակայն դա չէր կանգնեցնում Էյնշտեյնին: Զուգահեռ նա սկսեց հանդիպել իր ապագա երկրորդ կնոջ հետ: Իր կյանքի երկրորդ ուղեկցուհին դարձավ Էլզա Լովենտալը, ով Էյնշտեյնին ոչ հարազատ քույր էր գալիս: Նա տարիքով ավելի մեծ էր Էյնշտեյնից և նա նույնպես նախկինում ամուսնացած էր: Ալբերտ Էյնշտեյնը այդ ժամանակ արդեն հայտնի գիտնական էր և շատ հաճախ գիշերները իր տուն կանանց էր բերում: Իսկ Էլզա Լովենտալը այդ ամենին ներողամտորեն էր մոտենում և նույնիսկ առավոտյան Էյնշտեյնին սուրճ էր մատուցում:

Էյնշտեյնը հրաժարվեց փրկել իր կյանքը

1955թ. ապրիլի 17-ին Էյնշտեյնի մոտ որովայնային աորտայի անևրիզմա սկսվեց, ինչը կարող էր բերել ներքին արյունահոսության: Նրան առաջարկեցին վիրահատել, սակայն նա հրաժարվեց արհեստականորեն երկարեցնել կյանքը: Նա ուզում էր, որպեսզի երբ գա ժամանակը, հեռանա գեղեցիկ և բնական: Նա մահացավ հաջորդ օրը:

Ալբերտ Էյնշտեյնի ուղեղն ու աչքերը

Նրա մահվանից 7 ժամ հետո, ստանդարտ դիահերձման գործողությունների ժամանակ, բժիշկ Թոմաս Շտոլց Հարվին հանեց Էյնշտեյնի ուղեղը: Չնայած Էյնշտեյնի բարեկամների անհամաձայնության, Շտոլցը ուղեղը իրեն պահեց: Դրանից հետո բժիշկը կորցրեց աշխատանքը և սկսեց Էյնշտեյնի ուղեղի հատվածները ուղարկել հետազոտությունների: Չնայած տարբեր առաջարկների, նա չէր վաճառում ուղեղը, այլ նվիրում էր հատվածները գիտնականներին: Բացի դրանից, Էյնշտեյնի ակնաբույժ Հենրի Աբրամսը գաղտնի հանեց նրա աչքերը: Դա հայտնի դարձավ միայն 1993թ.: Դրանք մինչ այսօր պահվում են Նյու Յորքում, չհրկիզվող պահարանում: «Աստղային պատերազմներ» ֆիլմի Յոդա Մագիստրոսի աչքերի համար որպես նախատիպ ընտրված է Էյնշտեյնի աչքերը:

Ալբերտ Էյնշտեյնը Նոբելյան մրցանակով իսկ Դի Կապրիոն Օսկարով

Հայտնի «Հարաբերականության տեսության» աշխատանքը Էյնշտեյնին չբերեց Նոբելյան մրցանակ: Էյնշտեյնի Նոբելյան մրցանակի հետ կապված պատմությունը նման է Դի Կապրիոի Օսկարի հետ կապված պատմությանը: Էյնշտեյնը ոչ մեկ անգամ ներկայացված է եղել Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառի անվանակարգում՝ գրեթե ամեն տարի: Բայց նրա իդեաները բավական հեղափոխական էին և մրցանակաբաշխության անդամները միշտ կասկածով էին մոտենում դրանց: Սակայն կատարվեց դիվանագիտական քայլ: 1921թ. մրցանակը տրվեց էյնշտեյնին ֆոտոէֆեկտի տեսության համար, նաև «…Տեսական ֆիզիկայի բնագավառում այլ աշխատանքների համար»: Մրցանակաբաշխությունից ստացված ամբողջ գումարը փոխանցվեց առաջին կնոջն ու երեխաներին՝ ինչպես և Էյնշտեյնը խոստացել էր կնոջը:

Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր

Ալբերտ Էյնշտեյնի գլխավոր կիրքը գիտությունը չէր: Նա իր կյանքը չէր պատկերացնում առանց երաժշտության: Նա առավել հաճույք էր ստանում երաժշտությունից, ջութակից: Դա իր գլխավոր կիրքն ու ուրախությունն էր:

AIiMbAc6WCz9chhWhFg8AuTsUpoioi


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 2.83 из 5 )
MediaMag