fbpx

Ինչպես սեփական ձեռքերով պատրաստել անչափ գեղեցիկ և յուրահատուկ թևնոց

Հազվագյուտ կանայք են պատահում, որոնք չեն սիրում զարդեր։ Այսօր կարելի է գնել բազմապիսի և բազմաճաշակ բիժուտերիա։ Իսկ ի՞նչ կասեք դրանք ինքնուրույն, սեփական ձեռքերով պատրաստելու մասին։ Դա բոլորովին դժվար չէ և հիմա Դուք դրանում կհամոզվեք։

Ձեզ հարկավոր կլինեն

  • անգլիական բուլավկաներ (քանակը կախված է Ձեր դաստակի չափսից)
  • ուլունքներ
  • ռետինե քուղեր (резинка)

1. Ընտրեք այնպիսի ուլունքներ, որոնք հեշտությամբ կշարվեն բուլավկայի վրա։ Գլխավորը գույները որոշելն է, նաև կարելի է համադրել տարբեր գույների և երանգների ուլունքներ: Ուլունքները շարեք բուլավկայի վրա։ Դա անելը ավելի հեշտ է հարթ մակերեսին։

1

2. Հարկավոր կլինի ուլունքներով զարդարել մոտ 90 անգլիական բուլավկա, որպեսզի ստացվի թևնոց։

2

3. Ռետինե քուղը 2 մասի բաժանեք, և ամեն մասի մեկ ծայրում քարկապ արեք։

3

4. Սկսվում է ամենահետաքրքիրը։ Անցկացրեք ռետինե քուղը բուլավկայի անցքի միջով։

4

5. Շարեք բուլավկաները, ինչպես ցույց է տրված նկարում և անցկացրեք ռետինե քուղը։ Այդպես թրնոցը ավելի կոկիկ կստացվի։

5

6. Երբ աշխատանքը գրեթե վերջացած է, փորձեք, արդյո՞ք թևնոցը համապատասխանում է դաստակի չափսին։

6

7. Կտրեք ռետինե քուղի ավելորդ մասերը։ Կանացի թևնոցը պատրաստ է։

7

8. Փորձարկելով տարբեր չափսերի ուլունքներ, կարելի է ստանալ բոլորովին տարբեր զարդեր։

8

9. Ձեր գլուխգործոցի համար կարելի է ընտրել նաև ոսկեգույն բուլավկաներ։

9

10. Թևնոցի պատրաստման համար կարելի է օգտագործել բոլորովին տարբեր ուլունքներ։

10

11. Թևնոցը կարելի է պատրաստել երեխաների հետ։ Հրաշալի ժամանց + բոնուս՝ գեղեցիկ և յուրահատուկ զարդ։

11

12. Ամառային զգեստապահարանի հրաշալի հավելում։

12

13. Նույն կերպ կարելի է պատրաստել շատ յուրահատուկ մանյակներ։

13

14. Համաձայնվեք, որ շատ գեղեցիկ է։

14


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես սեփական ձեռքերով պատրաստել անչափ գեղեցիկ և յուրահատուկ թևնոց
Ջենիֆեր Լոպեսի նոր, վառ և անչափ ամառային հոլովակը