fbpx

Windows ստեղնի 21 ֆունկցիա, որոնց մասին ամենայն հավանականությամբ դուք չգիտեիք

Յուրաքանչյուր համակարգչի վրա կա այս ստեղնը, որը շատերի կողմից անտեսված է կամ շատերը այն համարում են ոչ պիտանի։ Իրականում Windows լոգոտիպով այս փոքրիկ ստեղնը կարող է շատ օգտակար լինել։

Ահա թե ինչ է հնարավոր անել այդ ստեղնի օգնությամբ.

  1. կանչել Start մենյուն կամ Windows 8-ում  կանչել Metro ռեժիմը (Win);
  2. գործիքների պանելում ընտրել պատկերակը (իկոնկա), իսկ հետո անցնել մեկը մյուսից (Win + B);
  3.  միացնել աշխատանքային սեղանը (Desktop) (Win + D);
  4. կանչել Explorer-ը (Win + E);
  5. միացնել համակարգչի արգելափակումը (Win + L);
  6. կանչել Որոնումը (Win + F);
  7. ծալել բոլոր պատուհանները (Win + M);
  8. անցնել պրոյեկտորին կամ երկրորդ մոնիտորին (Win + P);
  9. կանչել «run» հրամանի տողը (Win + R);
  10. ակտիվացնել գործողությունների պանելը (taskbar)՝ ամեն անգամ սեղմելով այդ ստեղնային համադրությունը, անցնել պանելի վրա գտնվող հաջորդ հավելվածին (Win + T);
  11. հատուկ հնարավորությունների կենտրոն (Win + U);
  12. բջջային հավելվածների կենտրոն Windows 7-ում կամ «թաքնված» մենյու Windows 8-ում (Win + Х);
  13. կանչել համակարգի հատկությունները (System properties) (Win + Pause);
  14. Windows տեղեկատվություն (Win + F1);
  15. գործողությունների պանելից կանչել կոնկրետ հավելված  (Win + 1/2/3…);
  16. գործողությունների պանելից կանչել հավելվածի նոր պատճեն (Win + Shift + 1/2/3…);
  17. ծրագրում անցնել պատուհաններով (Win + Ctrl + 1/2/3…);
  18. ծալել ծրագրի պատուհանը (Win + դեպի վերև սլաք);
  19. փոքրացնել պատուհանը (Win + դեպի ներքև սլաք);
  20. պատուհանը տեղափոխել էկրանի աջ կամ ձախ կողմ  (Win + աջ/ձախ սլաքներ);
  21. փոխանցել պատուհանը մյուս մոնիտորի էկրանին (Win + Shift +աջ/ձախ սլաքներ

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Windows ստեղնի 21 ֆունկցիա, որոնց մասին ամենայն հավանականությամբ դուք չգիտեիք
Caldera – անիմացիոն գլուխգործոց