fbpx

Ատամի չոփիկների կիրառման հրաշալի տարբերակներ

Ատամի չոփիկները շատ ավելին են, քան միայն ուտելուց հետո ատամները մաքրելու միջոց: Դրանք ակտիվորեն կիրառվում են ձեռագործության մեջ և նեյլ արտում: Բայց չոփիկները հատկապես օգտակար են խոհանոցում: Պարզվում է մի քանի ատամի չոփիկները կարող են նույնիսկ փրկել կերակուրը փչանալուց: Ինչպե՞ս: Հիմա կպատմենք:

1. Պենոպլաստե գնդի և ատամի չոփիկների օգնությամբ դուք կարող եք ստեղծել հրաշալի ելակային փնջեր, բուկետներ: Դրանք կդառնան սեղանի իսկական զարդ:

1_converted

2. Այնպիսի մթերքները, ինչպիսիք են՝ կիտրոնը կամ վարունգը, որպեսզի կտրելուց հետո չչորանան, պետք է դեն չնետել «գլխիկը», այլ դրանք ֆիքսել չոփիկների օգնությամբ:

2_converted

3. Եթե ուզում եք միկրոալիքային վառարանում կարտոֆիլը եփվի հավասարաչափ, ապա օգտագործեք չոփիկներից ահա այսպիսի «ոտիկներ»:

3_converted

4. Իսկ այս լայֆհակը, նույն կերպ, կօգնի փափկեցնել կարագը, ընդորում, որպեսզի այն չհալչի:

4_converted

5. Չոփիկների օգնությամբ կարելի է կարտոֆիլը հեշտությամբ նախապատրաստել ցանքսին: Անհրաժեշտ կլինի նաև ջրով լի բանկա և մի փոքր ժամանակ: Երբ արմատները կլինեն բավարար երկարության, կարելի է այն տեղավորել հողի մեջ:

5_converted

6. Եթե դուք միս եք եփում և հարկավոր է իրար միացնել մսի ծայրերը, պարտադիր չէ օգտագործել թել ու ասեղ:

6_converted

7. Կտրված տորթը որպեսզի չչորանա, կտրված մասերին չոփիկների օգնությամբ հաց ամրացրեք և ձեր տորթը կմնա թարմ:

7_converted

8. Իսկ այս միտքը տոնական սեղանների համար է: Այսպես էլեգանտ կերպով և ոչ կոպիտ, կարելի է ցույց տալ հյուրերին թե ինչ անեն օգտագործված չոփիկների հետ:

8_converted

9. Ստուգելու համար, թե արդյո՞ք թխվածքը եփվել է թե ոչ՝ օգտագործեք չոփիկները: Խրեք այն թխվածքի մեջ և եթե չոփիկի վրա խմոր չի մնում՝ կնշանակի թխվածքը պատրաստ է:

9_converted


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Ատամի չոփիկների կիրառման հրաշալի տարբերակներ
Միայն տարածական ինտելեկտի տեր մարդիկ կարող են անցնել այս թեստը