fbpx

Պաուլո Կոելյոի 30 մոտիվացնող մեջբերումները

Պաուլո Կոելյո գրողին գրեթե բոլորն են ճանաչում՝ սկսած ընթերցասերից, վերջացրած այն մարդկանցով, ովքեր կյանքում նույնիսկ գիրք չեն բացել: Եվ դա այն պատճառով որ Կոելյոի ստեղծագործությունները ավելի շատ նորաձև էին: Բայց անտեսել այն փաստը, որ Կոելյոն հանճարեղ գրող է՝ մեղմ ասած անարդարացի կլինի:

Եվ ահա ներկայացնում ենք Ձեզ Պաուլո Կոելյոի հրաշալի և մոտիվացնող մեջբերումները, վերցված նրա ստեղծագործություններից.

Երբեմն հարկավոր է շրջել ամբողջ աշխարհը, որպեսզի հասկանալ, որ գանձը թաղված է հենց քո տան մոտ:

Եթե դու ունակ ես տեսնել գեղեցիկը, ապա դա միայն այն պատճառով, որ գեղեցիկն ես կրում քո ներսում: Քանզի աշխարհը նման է հայելու, որում ամեն ոք տեսնում է սեփական արտացոլումը:

Ինչ պատահել է մեկ անգամ, հնարավոր է այլևս երբեք չպատահի: Բայց այն, ինչ պատահել է երկու անգամ, անպայման կպատահի նաև երրորդ անգամ:

Երբ ինչ-որ բան շատ ցանկանաս, ամբողջ տիեզերքը կնպաստի այն բանին, որպեսզի ցանկությունդ կատարվի:

Եթե ես գործեմ հենց այն արարքները, ինչը ինձնից սպասում են մարդիկ՝ ես կդառնամ նրանց ստրուկը:

Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի:

Մոլորվել՝ դա որևէ հետաքրքիր բան գտնելու լավագույն տարբերակն է:

Ամենախավար ժամը՝ լուսաբացից առաջ է:

Եթե մարդը քոնն է՝ ապա նա քոնն է, իսկ եթե նրան ուրիշ կողմ էլ է ձգում, ապա չարժի նա ոչ քո նյարդերին և ոչ էլ ուշադրությանը:

Աշխարհում ամեն ինչ՝ միևնույն բանի տարբեր կերպ դրսևորումն է:

Բոլորը մեջքից ասում են ինչ պատահի, իսկ աչքերի մեջ՝ ինչ շահեկան է:

Եթե սերը արագ է փոխում մարդուն, ապա հուսահատությունը շատ ավելի արագ է այդ անում:

Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք միշտ հայտնվում ենք ճիշտ ժամին:

Կյանքը երբեմն լինում է զարմանալիորեն ժլատ՝ մարդը օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով չի ստանում ոչ մի նոր տպավորություն: Իսկ հետո նա կիսաբաց է անում դուռը և մարդու վրա է թափվում մի հսկա ձնակույտ:

Սպասելը ամենադժվարն է:

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են և հաճախ նրանք օգտագործում են որևէ մեկի շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:

Անընդհատ դժբախտ զգալը՝ անթույլատրելի ճոխություն է:

Կան մարդիկ, ովքեր աշխարհ են եկել, որպեսզի կյանքում քայլեն միայնակ: Դա վատ չէ, լավ էլ չէ, դա կյանքն է:

Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքները սնում են մեր հոգին այնպես, ինչպես սնունդը մեր մարմինը: Որքան էլ կյանքում տեսնենք մեր երազանքների խորտակումը և որքան էլ որ փշրվեն մեր հույսերը, միևնույնն է մենք պետք է երազենք:

Երբեմն դու պետք է հաղթես, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո ետևից: Երբեմն դու պետք է փափուկ խոսես, որպեսզի տեսնես թե ով է իրականում լսում քեզ:

Երբեմն դու պետք է ետ քայլ կատարես, որպեսզի տեսնես թե ով է քո կողմից: Երբեմն սխալ որոշումներ պետք է կայացնես, որպեսզի տեսնես ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քարուքանդ է լինում:

Երբ ես գտա բոլոր բոլոր պատասխանները, անմիջապես փոխվեցին հարցերը:

Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք արտասանում ենք լուռ:

Երբեմն պետք է մահանալ, որպեսզի սկսել ապրել:

Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել և նույն ժամանակ ցանկանում են, որպեսզի ամեն ինչ մնա առաջվա պես:

Այն ինչ փնտրում ես՝ նա էլ փնտրում է քեզ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատագրեր է խորտակում…

Մարդն ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է դառնալ մեծահասակ, իսկ հետո հոգոց է հանում անցած մանկության համար: Ծախսում է առողջությունը հանուն փողի և անմիջապես փող է ծախսում, որպեսզի վերականգնի առողջությունը:

Ապագայի մասին մտածում է այնքան անհամբերությամբ, որ անտեսում է ներկան և որի պատճառում չունի ոչ ներկա և ոչ էլ ապագա: Ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանալու, և մահանում է այնպես, կարծես երբեք չի էլ ապրել:

Հասնելով վերջին, մարդիկ ծիծաղում են վախերի վրա, որոնք տանջում էին սկզբում:

Պատահում է այնպես, որ ճակատագիրը բաժանում է երկուսին միայն այն պատճառով, որպեսզի նրանց ցույց տա, թե որքան կարևոր են մեկմեկու համար:

Ամեն ինչ, միշտ լավ է ավարտվում: Եթե վատ է ավատվում՝ նշանակում է դա վերջը չէ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պաուլո Կոելյոի 30 մոտիվացնող մեջբերումները
Հետաքրքիր փաստեր Էյֆելյան աշտարակի մասին