fbpx

Ինչպե՞ս ստուգել, ի՞նչ ինֆորմացիա է հավաքել Ձեր մասին Google-ը

6 օգտակար հղում.

Ժամանակակից ընկերությունները վաստակում են ի հաշիվ այն բանի, որ շատ բան գիտեն օգտատերերի մասին, և հետևաբար այն մասին, թե ի՞նչ կարելի նրանց վաճառել։ Ոչ բոլոր օգտատերերն են ուրախ այն փաստով, որ իրենց վարքագծի տվյալները պահվում են ինչ-որ ընկերության սերվեռում։

Ի ուրախություն, գոյություն ունի հնարավորություն, տեսնել, թե ի՞նչ գիտի Ձեր մասին, օրինակ Google-ը։

Հղումների հավաքածուն այն մասին, թե հատկապես ի՞նչ տվյալներ են հայտնի Ձեր մասին խոշոր որոնողականին հրապարակվել է Cloud Fender բլոգում։

Որոշ տվյալներ հնարավոր է նաև ջնջել։

1. Google-ը ստեղծում է Ձեր «դիմանկարը»

Google-ը փորձում է ստեղծել օգտատերի ընդհանուր «պատկերը» կամ «դիմանկարը»՝ ինչպես ուզում եք այն անվանեք։ Դրանք են՝ սեռը, տարիքը, հետաքրքրությունները։ Google+ սոցիալական ցանցի մեկնարկումը և այդ պրոֆիլների ինտեգրումը ընկերության բոլոր ծառայությունների հետ, ըստ մտադրության, պետք է որ ավելի հեշտացներ այդ խնդիրը։

Այդ տվյալները օգտագործվում են, որպեսզի ցուցադրվեն ընտրողական հաղորդագրություններ։ Ստուգել, թե ի՞նչ տվյալներ են դրանք, հնարավոր է հետևյալ հղումով՝  google.com/ads/preferences ։

RJkp8eNKgEGlfa5Stfpx0zfzCIOw0Z

Այստեղ կարելի է փոփոխել այդ տվյալները, կամ ընդհանրապես անջատել հայտարարությունների ցուցադրությունները ըստ հետաքրքրությունների այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են՝ Google, որպես Որոնում, Gmail փոստ, YouTube և Google Maps։

2. Google-ը հետևում է Ձեր տեղաշարժին

Եթե դուք Android-ի վրա աշխատող սմարթֆոնի կամ պլանշետի երջանիկ սեփականատեր եք, Google-ը կարող է հետևել Ձեր տեղաշարժը ըստ կոորդինատների։

Ձեր ճանապարհորդությունների և տեղաշարժի ողջ պատմությունը կարող եք տեսնել հետևալ հասցեյով՝ maps.google.com/locationhistory։

Տեղաշարժի պատմությունը կարելի է բեռնել որպես ֆայլ։ Ներքևում բերված է Reddit-ի օգտատերերից մեկի տեղաշարժը, ով մեկ ամիս զբաղվել է պիցայի առաքումով։

n4A5eXOULmHWrwMvtKRcsnPRBBeHab

3. Google-ը հետևում է, թե ինչ եք առցանց որոնում

Google -ը պահպանում է Ձեր որոնումների պատմությունը, և նաև տվյալներ այն մասին, թե ինչ հայտարարությունների վրա եք սեղմել։

Վերևից աջ կողմը գտնվող կարգավորումներում հնարավոր է ջնջել որոնման գրառումների պատմությունը որոշակի ժամանակահատվածում, կամ ջնջել գրառումները ձեռքով։

Հնարավոր է տեսնել Ձեր որոնողական հարցումների մինիմալ վերլուծությունը, տեսակավորել դրանք թեմաներով կամ տեսակներով։

Կարելի է ուսումնասիրել սիրելի կայքերն ու որոնումները (դատելով որոնման պատմությունից)։

Բոլոր այդ տվյալները գտնվում են հետևյալ հղումով՝ history.google.com։

qp6xCZbi2vhWWVL5LTJmJxE5iXxvis

4. Google-ը գիտի այն մասին, թե ինչ սարքեր են միացել Ձեր հաշվին

Սա բավական օգտակար հղում է ՝ security.google.com/settings/security/activity։ Անցնելով այս հղումով, կարելի է ազատ տեղեկատվություն տեսնել այն մասին, թե ով և ինչ սարքով է միացել Ձեր հաշվին։

Նաև այնտեղ կարելի է ստուգել IP միացումները, դիտարկչի տարբերակը, և ինչը պակաս կարևոր չէ՝ գտնվելու վայրը։ Այստեղ կան տվյալներ վերջին ամսվա միացումների և տվյալ պահին միացումների մասին։

uG1RGIWMPLDVSVOjQHjJRVKuLwqaqa

5. Google-ի հավելվածները նույնպես տվյալներ են հավաքում Ձեր մասին

Ստուգել, թե հատկապես ինչ հավելվածներ և հավելումներ են օգտվում այդ առավելությունից, կարելի է այստեղ՝ security.google.com/settings/security/permissions։

Հղումը օգտակար է նրանով, որ այստեղ կարելի է ետ կանչել բոլոր թույլատվությունները այս կամ այն ծրագրերին։

6. Google-ի բոլոր տվյալները հնարավոր է դուրս քաշել (էքսպորտ անել)

Դա վերաբերում է էլ-փոստին, կոնտակտներին, օրացույցին, Google Drive ֆայլերին, լուսանկարներին, էջանիշներին և այլն։

Կարելի է բեռնալ այն մեկ այլ կայք կամ պահպանել սեփական արխիվում (եթե օրինակ որոշել եք ջնջել Ձեր Google հաշիվը)։ Վերջում դուք կստանաք մի քանի zip ֆայլեր։

th3VJ4eoV44OM6z2DgXruCgPu0MUkZ

 

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag