fbpx

14 հետաքրքիր փաստ համբույրի մասին

Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում։ Երբեմն որպես սիրո դրսևորում, երբեմն որպես ողջույն, բայց դա միշտ էմոցիաների շատ կարոևոր փոխանակում է։ Համբույրի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել սանսկրիտի տեքստերից, որոնք գրվել են 4000 տարի առաջ։

Այս հոդվածում մենք կպատմենք բաներ, որոնք արժե իմանալ այս հրաշալի պրոցեսի մասին։ Եվ այսպես.

Շիպանզեները համբուրվում են բաց բերանով, ընդորում այդ պրոցեսում չեն օգտագործում լեզուն։

1

Բոնոբո կապիկները հակառակը՝ օգտագործում են լեզուն։

2

Մասնագետները մինչ այսօր վիճում են՝ արդյո՞ք համբույրը բնազդաբար է տրվում, թե այն սովորելով է։ Աֆրիկական որոշ ցեղեր ընդհանրապես չեն համբուրվում։

3

Համբույրը օգտակար է ատամների համար։ Համբույրից առաջ թուք է արտադրվում, որը նպաստում է ատամների նստվածքներից մաքրմանը։

4

Հին հռոմեացիք համբույրը բաժանում էին երեք տեսակի։ Առաջինը՝ օսկուլում, համբույր այտին, մյուսը բասիում, համբույր շրթունքներին, երրորդը սավոլիում, խորը համբույր։

5

Համբույրի մասին գիտությունը կոչվում է ֆիլեմատոլոգիա։

6

Շուրթերը հարյուր անգամ զգայուն են մատներից։

7

Մարդկային դեմքն ունի համբույրի մկան, որը կոչվում է orbicularis oris, այն պատասխանատու է շրթունքների խողովակի ձև ընդունելու համար։

8

Ֆրանսիական համբույրը գործարկում է դեմքի բոլոր 34 մկանները, այն դեպքում երբ սովորական «պաչիկը» գործարկում է ընդամենը 2-ը։

9

Հարսանեկան արարողությունից հետո համբուրվելու արարողությունը շատ հնարավոր է, որ մեզ է հասել Հին Հռոմից, որտեղ համբույրը խորհրդանշում էր պայմանագրի կնքում։

10

Համբույրի ժամանակ, մարդիկ փոխանակվում են հսկայական թվով մանրէներով՝ 10 միլիոնից մինչև միլիարդ։

11

Կրքոտ համբույրները այրում են 7 միկրոկալորիա րոպեում։

12

«Hershey’s kisses» մեկ կոնֆետը պարունակում է 26 կիլոկալորիա։

13


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
14 հետաքրքիր փաստ համբույրի մասին
Տարբեր պարագաներ Վալենտինի օրվա համար (15 ֆոտո)