fbpx

Առակ. Առյուծն ու Ցուլը

Առակ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի տղամարդու և կնոջ հարաբերությունները.

Միասին նստած, ընթրում են առյուծն ու ցուլը: Առյուծին զանգում է կինը.

– Սիրելիս, տուն շո՞ւտ կգաս:

– Այո թանկագինս, շուտով տանը կլինեմ:

Ցուլը սկսում է ծիծաղել.

– Այ քեզ բան առյուծ, «Այո թանկագինս, շուտով տանը կլինեմ», դու էլ կասես, որ գազանների արքա՞ն ես: Իսկ ես այնպես եմ հարվածում սեղանին և բղավում. «Ձայնդ կտրիր կին, երբ հարմար կգտնեմ, այդժամ էլ կգամ»:

Առյուծը անտարբեր.

– Իսկ դու մի համեմատիր: Քո կինը կով է, իսկ իմ կինը առյուծ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag