fbpx

Ի՞նչ հարսանեկան զգեստներ են կրում աղջիկները աշխարհի տարբեր երկրներում

Հարսանիքը՝ յուրաքանչյուր մարդու, հատկապես աղջիկների կյանքում կարևոր իրադարձություն է։ Աղջիկներն ամբողջ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են հարսանեկան զգեստի վրա։ Շատ երկրներում, արարողության ժամանակ, աղջիկները հագնում են ոչ թե սպիտակ զգեստ (ինչպես մենք ենք սովոր պատկերացնել), այլ ազգային կոստյումներ, որոնք համապատասխանում են տվյալ ազգի ավանդույթներին և կրոնական համոզմունքներին։

Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում հարսների լուսանկարներ ամբողջ աշխարհից, որոնք նկարահանվել են հարսանյաց օրը։

Բուլղարիա

6402560-1000-1454939946-RTR1GBEF

Բուլղարուհին հագել է ավանդական հարսանեկան զգեստ։

Թուրքիա

6402360-1000-1454939946-RTR2G08E

Մինչ այն, երբ թուրք հարսը կլքի հայրական տունը և կգնա հարսանեկան տոնակատարության, եղբայրը կամ մորեղբայրը աղջկա մեջքին կապուն են կարմիր ժապավեն։ Ժապավենի գույնը խորհրդանշում է երջանկություն, հաջողություն և անմեղություն։

Շրի Լանկա

6403260-1000-1454939946-RTX13PJR

Շրի Լանկայում հարսի զգեստը իր մեջ համադրում է արևելյան և արևմտյան ավանդույթները։ Այստեղ հագնում են ճոխ ասեղնագործված մետաքսե սարի և քող՝ ըստ եվրոպական նորաձևության։ Զարդերը պետք է ընդգրկեն կենտ թվով քարեր, քանի որ կենտ թվերը համարվում են հաջողակ։

Ինդոնեզիա

6402110-1000-1454939946-RTR2SSJN

Ինդոնեզական յուրաքանչյուր բնակեցված կղզին ունի հարսանեկան զգեստի իր նորաձևությունը։ Ավելի հաճախ աղջիկները հագնում են վառ գույներով և ծանր ասեղնագործված զգեստներ։

Պակիստան

6402160-1000-1454939946-RTR3ESEV

Պակիստանյան աղջիկները հարսանեկան արարողության համար ընտրում են  մուգ կարմիր, վարդագույն կամ մանուշակագույն  զգեստներ։ Հարսն ու փեսան գլխին դնում են ուլունքներից և բամբակյա թելերից պատրաստված ավանդական դրասանգազարդը։

Հնդկաստան

6402210-1000-1454939946-RTR3FZCZ

Հնդկուհի հարսները ընտրում են ավանդական լախանգա չոլի հագուստը՝ ավելի հաճախ կարմիր գույնի և գլխից մինչև ոտքերը զարդարում են այն 16 զարդերով, ըստ Սոլախ Շրինգարի կանոնների։

Նուբիա

6402660-1000-1454939946-RTR3I62F

Նուբիայում, հարսը գլխին կրում է գույնզգույն գլխաշոր, թափանցիկ քող՝ դեմքին և նաև գլուխը ծածկող սպիտակ քող։

Էրիթրեա

6402710-1000-1454939946-RTR4ANKH

Ավանդական էրիթրեյան հարսանեկան հագուստներում կան մուգ թավիշե թագեր և մանուշակագույն, ոսկեզոծ ասեղնագործությամբ զգեստներ։ Հարսի հագուստը պետք է համապատասխանի փեսայի հագուստի հետ։

Տիբեթ

6403210-1000-1454939946-RTS7SEI

Տիբեթյան հարսանիքից առաջ, փեսան հարսին բերում է հարսանեկան զգեստ և զարդեր։ Հագուստի մեջ կարող է լինել գլխաշոր, արծաթյա մանրադրամներ՝ հյուսերը զարդարելու համար և համայիլ բուդդայի ոչ մեծ արձանով։

Պաղեստին

6402610-1000-1454939946-RTR42BG0

Պաշտոնական արարողության համար, հարսը հագնում է սպիտակ զգեստ, բայց դրա հետ մեկտեղ, հարսը անպայման պետք է ունենա ևս մեկ զգեստ, որը իր ձեռքերով, հատուկ հարսանիքի համար կարել է մայրը։

Պերու

6402060-1000-1454939946-RTR38XO5

Պերուական մայրաքաղաք Լիմայում, ավանդաբար, հարսները հագնում են կարմրասև զգեստներ՝ բազմաշերտ բամբակյա կիսաշրջազգեստներով և դեկորատիվ փեշով։

Հորդանան

6402960-1000-1454939946-RTXY9M8

Արևմտյան նորաձևությունը մտել է նաև Հորդանան, որտեղ հարսները կրում են սպիտակ զգեստներ և զարդեր՝ ոսկուց և արծաթից։ Հաճախ նորապսակի գլուխը ծածկում են կանաչ մետաքսյա կտորով։ Գույնը խորհրդանշում է հասունություն, հարմոնիա և անվտանգություն։

Մալի

6403060-1000-1454939946-RTR4EC92

Մալիյում հարսի զգեստը անվանում են «քաֆթան» և այն գույնով համապատասխանում է դաշիկիի՝ փեսայի կոստյումի հետ։ Զույգերը ավելի հաճախ ընտրում են սպիտակ գույնը, բայց երբեմն հանդիպում են Մանուշակագույն երանգի զգեստներ։

Կորեա

6402810-1000-1454939946-1388221173_hanbok

Հազարավոր տարիների ընթացքում կորեացի հարսները կրում են ավանդական հանբոկ կոստյումը։ Այն բաղկացած է երկարաթև բլուզից և բարձրացված իրանով, բամբակյա կամ մետաքսյա կիսաշրջազգեստից։

Ճապոնիա

6402460-1000-1454939946-bride15

Ճապոնացի հարսները հագնում են ձյունաճերմակ կիմանո և հատուկ մետաքսյա tsunokakushi գլխաշոր, որը ծածկում է «խանդի պոզիկները» և խորհրդանշում է հնազանդ կին լինելու մտադրություն։

Նիգերիա

6402260-1000-1454939946-RTR40U90

Նիգերիացի հարսները առանձնանում են վառ, ժանյակավոր բլուզներով և նախշավոր կաֆտաններով, որը հաճախ կարում են հնդկական կտորներից։ Կորալից պատրաստված ուլունքներն ու գլխաշորը ավարտում են հագուստը։

Իտալիա

6403160-1000-1454939946-RTRZXVY

Իտալացի հարսները հավատում են, որ կանաչ գույնը հաջողություն և առատություն է բերում, այդ պատճառով կարող են հագնել կանաչ զգեստներ և կրել կանաչ զարդեր։ Բայց առավել հաճախ, իտալուհիները կրում են սպիտակ հարսնաշոր։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ հարսանեկան զգեստներ են կրում աղջիկները աշխարհի տարբեր երկրներում
Ինչպես է Կենդանակերպի յուրաքանչյուր նշան պաշտպանում իր սիրտը