Կարդացեք այս հոդվածը ու բացահայտեք Ձեր բնավորության հայտնի ու անհայտ կողմերը։
Վերջերս անցկացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 36,000 մարդ, որոնց հանձնարարված էր գնահատել երաժշտության տեսակները և վերլուծել դրանք:
Արդյունքներից պարզ դարձավ հետևյալը.
Փոփ
Այս ոճը նախընտրողները, որպես կանոն, աշխատասեր են, ունեն բարձր ինքնագնահատական:
Ռեփ և հիփ-հոփ
Ընդունված է կարծել, որ ռեփ սիրողներն ագրեսիվ են և կոպիտ, սակայն հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այդ կարծրատիպը սխալ է. նրանք ունեն բարձր ինքնագնահատական և լի են ազատության ձգտմամբ:
Ռոք
Պարզվել է, որ այն նախընտրողները, իրականում. քնքուշ ու նուրբ մարդիկ են, ունեն ստեղծագործական ջիղ, սակայն հաճախ, ցածր ինքնագնահատականով են տառապում:
Պարային
Ըստ հետազոտողների`մարդիկ, ովքեր նախընտրում են երաժշտության այս ոճը եռանդուն են և նպատակասլաց:
Դասական
Նրանք ինքնամփոփ են, ռոմանտիկ, արվեստասեր են և ունեն արժանապատվության վառ դրսևորում:
Ջազ, բլյուզ, սոլո
Նրանք ունեն բարձր ինքնագնահատական, ստեղծագործ էություն, բարձր ինտելեկտ և անկաշկանդ են:
Հրապարակման ներկայացրեց՝ Աղավնի Ադամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]