fbpx

20 անհավանական և զարմանալի փաստ Չինաստանի մասին

Եվ այսպես, փաստեր Չինաստանի մասին.

1. Չինաստանի ոստիկանությունը հաճախ շների փոխարեն օգտագործում է բադերին։ Այս թռչունները ոչ միայն հիանալի տեսողություն ունեն, այլև բավականին ագրեսիվ են։

2. Չինաստանում անգլերեն խոսող ավելի շատ մարդ է բնակվում, քան ԱՄՆ-ում:

3. Չինաստանում 1 տարվա ընթացքում սննդում օգտագործվում է շուրջ 4 մլն կատու։

4. Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն: Մի բարբառով խոսողը մյուսի լեզուն չի հասկանում, բայց երբ մեկը գրում է, մյուսը տեքստը կարող է հասկանալ: Գաղտնիքը գրի` հիերոգլի‎ֆի մեջ է: Այն բառի, նույնիսկ նախադասության իմաստ ունի:

5. Չինացիները բրինձ են աճեցրել մ.թ.ա 5000 տարի առաջ: Հնէաբանները բրնձի ամաններ են գտել այդ ժամանակներից սկսած:

6. Կան տասներկու կենդանիներ, համապատասխան յուրաքանչյուր ամսվան։ Ըստ գրառումների, Բուդդան տարվա 12 ամիսները կոչել է այն կենդանիների անուններով, որոնք նրան այցելել են մինչ նա կլքեր երկիրը:

7. Չինական օրացույցը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 2600-ին։

8. Կարմիրը հաջողության գույն է համարվում Չինաստանում: Հարսանիքի ժամանակ նորապսակները կարմիր հագուստ են կրում: Նոր տարվա հագուստները, բացիկները և գումարի ծրարը նույնպես կարմիր է:

9. Հին ժամանակներում մետաքս ստանալը գաղտնիք էր, իսկ գաղտնիքը բացահայտողին սպանում էին:

10. Չինաստանում հայտնաբերել են մի գյուղ, որի բոլոր բնակիչները կապուտաչյա շիկահերներ են: Գենետիկական հետազոտությունները պարզել են, որ նրանց 90%-ի գեները եվրոպական են և սկիզբ են առնում Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից:

11. Կետչուպը Չինաստանում հայտնվել է որպես լցոն ձկան համար և կոչվել ke-tsiap:

12. Չինացիները «Մաքդրայվում» պատվիրած ուտելիքն իրենց հետ ռեստորան են տանում և այնտեղ ուտում:

13. Յուրաքանչյուր տարի Չինաստանում մոտ մեկ միլիոն աբորտ է գրանցվում: Եվ այդ ամենը «մեկ երեխա» քաղաքականության պատճառով:

14. Չինաստանում 30 մլն մարդ ապրում է քարանձավ տներում` յաոդուններում:

15. Պեկինում օդ շնչելը նույնն է, ինչ օրական 21 ծխախոտ ծխելը:

16. Աշխարհի ամենաերկար խցանումն արձանագրվել է չինական Շանհայ քաղաքում։ Այն տևել է 12 օր՝ ձգվելով 99 կմ։

17. Որպեսզի Չինաստանի զինվորականները գլուխը միշտ բարձր պահեն, նրանց օձիքում մշտապես ասեղ կա:

18. 1973թ. Չինաստանի կառավարությունը Վաշինգտոնին առաջարկել է 10 մլն կին տեղափոխել ԱՄՆ։ Առաջարկն այս արվել է երկրում դեմոգրաֆիական ճգնաժամը հաղթահարելու համար։

19. Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն, երկիրը ուղեծրից դուրս կգա:

20. Չինաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունը հատուկ մետաղալար է օգտագործում` երթի ժամանակ իր աշխատակիցներին ձեռքերը միևնույն բարձրությամբ բարձրացնել սովորեցնելու համար:

Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
20 անհավանական և զարմանալի փաստ Չինաստանի մասին
ԹԵՍՏ․ Ընտրեք սիմվոլը և ստացեք կարևոր ուղերձ Ձեր կյանքի համար