Պատասխանելով այս հարցերին կիմանաք ձեր անգիտակցականի մասին:
Պատկերացրեք դուք հոգեբան եք՝
- Դուք մտնում եք ձեր ընկերոջ աշխատասենյակը: Ինչպիսի՞ն է այն: Մտածեք։
- Դուք ձեր աշխատասենյակում աշխատում եք, և հանկարծ ներս է մտնում ձեր ծանոթներից մեկը: Ո՞վ է նա: Մտածեք։
- Ձեր մոտ հոգեշտկողական աշխատանքների է եկել ձեր հաճախորդներից մեկը: Ի՞նչ հարց կտա ձեզ: Մտածեք
Հիմա արդյունքների մասին՝
(Սեղմեք ներքևում «+» նշանի կամ «Արդյունքները» բառի վրա)
[accordion title=’Արդյունքները’]
- Դուք իրականում պատկերացրել եք, թե ինչպիսին կլիներ հենց ձեր աշխատասենյակը։
- Դա այն անձն է, ով հանդիսանում է ձեր տխրությունների հիմնական պատճառը։
- Դա այն հարցն է, որն առաջին հերթին ձե՛զ հանգիստ չի տալիս։
Իսկ ի՞նչ է այդ անգիտակցականը: Հարցին պատասխանենք հայտնի հոգեբան Յունգի մտքով. «Դա այն ամենն է, ինչը որ ես գիտեմ, բայց տվյալ պահին չեմ մտածում, այն ամենն է, ինչը ես առանց գիտակցելու զգացել եմ, տեսել եմ, մտածել եմ….»: Անգիտակցականը անհրաժեշտ է գիտակցված որոշումներ կայացնելու համար: Այն անկախ մեր կամքից կամ ցանկությունից գոյություն ունի: Եվ քանի որ մարդը անգիտակցականի մասին շատ տեղեկություններ չունի, վերջինս նրան վախ է ներշնչում, իսկ մարդը ուզում է ամեն ինչ հասկանալ, իմանալ, բացահայտել:
[/accordion]
Հրապարակման ներկայացրեց՝ Մերի Մեջլումյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]