Առօրյայում բոլորս էլ օգտագործում ենք բջջային հեռախոսներ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքրաշարժ փաստ բջջային հեռախոսներ մասին:
1. Առաջին հեռախոսը կշռում էր 800գ, ուներ 33սմ երկարություն և արժեր 4000 դոլլար:
2. Առաջին բջջային հեռախոսը ստեղծվել է հունիսի 13-ին 1983 թ., Ամերիկայում, Մոտորոլա ընկերության կողմից:
3. Եվրոպացիները միջինում գնում են իրենց երեխաների առաջին բջջային հեռախոսը 7 տարեկանում:
4. 83 % երիտասարդությունը բջջայինը օգտագործում է որպես ֆոտոապարատ:
5. Բջջային հեռախոսներից օգտվում են 1 600 000 000 երիտասարդներ:
6. Վերջին 10 տարվա ընթացքում sms հաղորդագրությունների վրա աշխատել են 3 տրիլիոն դոլլար:
7. Այսօր բջջային հեռախոս ունենալը ոչ թե շռայլություն, այլ անհրաժեշտություն է : Մինչդեռ ընդամենը 4 – 5 տարի առաջ գոնե Հայաստանում հեռախոսաքարտի համար օրերով հերթ էին կանգնում, ծանոթ – բարեկամ փնտրում հեռահաղորդակցության ոլորտում :
2005- ին չինական անկախ փորձագիտական խմբի եզրակացությունների շնորհիվ իմանում ենք , որ բջջային հեռախոսների ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ- ի կոդը: Նրանց տվյալներով մարդկային գենը կարող է գոյատևել 200 տարուց ոչ ավել , իսկ 50 – 60 տարի անց երկրագնդում կծնվեն գենետիկորեն անբուժելի հիվանդություններով տառապող արարածներ:
Այսպիսով առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վիճակագրորեն ապացուցում են բջջային հեռախոսի վնասակարությունը : Բոլորս էլ ավելի քան սթափ գիտակցում ենք յուրաքանչյուրիս ու մարդկային ցեղին գիտության կողմից «պարտադրված» մարտահրավերը , բայց … շարունակում ենք գերի լինել, մեզ ու աշխարհին կապող թանկ սարքին :
8. 125 միլիոն բջջային հեռախոս օրեկան նետվում է աղբամանը: Ու ոչ միայն այն պատճառով, որ դրանք այլևս անպիտան են, այլ նաև որ ձանձրացրել են իրենց տերերին: Այս տեմպերով աշխարհը կկանգնի գլոբալ աղտոտման եզրին:
9. Միջինում կորեացի դեռահասը ուղղարկում է 60 հաղորդագրություն օրեկան: Իսկ ուսանողների 30%-ը 100 հաղորդագրություն:
Հրապարակման ներկայացրեց՝ Գևորգ Ղուկասյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]