Երա՞զ եք տեսել, ուզում եք հասկանալ ի՞նչ կարող է այդ երազը նշանակել։ Խնդրեմ, ներկայացնում ենք երազահան.
Ա
Աթոռ – երազում աթոռին նստելը նշանակում է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք:Դատարկ աթոռը նշանակում է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել:
Ակնոց – ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ-որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից թե ակնոցները ում են պատկանում։
Աղջիկ – երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն,
հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Պարող բարետես աղջիկը նշանակում է հանդիպում սիրելի անձնավորության հետ։
Ամանոր – Ամանորի մասին երազը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր հույսեր, տպավորություններ և հաջողություններ։
Ամառ – ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։
Այդպիսի երազը լավ նորության նշան է։
Այրվածք – եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։
Անդունդ – երազում անդունդ տեսնելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության և հոգսերի նշան է։
Առավոտ – առավոտը նշանակում է ինչ-որ նոր ծանոթություն, սեր կամ գործ։
Բ
Բաժակ – երազում բաժակ տեսնելը կորստի կամ հիասթափության նշան է։ Շատ բաժակները ուրախության նշան են, կոտրված բաժակը հարազատի կորուստ։
Բանալի – նշանակում է գախտնիքի բացահայտում։
Բանջարեղեն – նշանակում է, որ պետք է վերադարձնենք պարտքերը։
Բժիշկ – նախազգուշացում է այն մասին, որ պետք է ուշադրություն դարձնես քո առողջությանը։
Գ
Գայլ – թշնամություն, չարություն և դաժանություն։
Գանձ – ուրախություն, որին կհաջորդի տխրություն։
Գիրք թերթել – պատվախնդրություն, նոր ծանոթություն։
Գորգ – փոփոխական հաջողություններ։
Գրիչ – կռիվ , վեճ։
Դ
Դանակ – դավաճանություն։
Դեմք – ծեր դեմք -բարեկեցություն։ Կեղտոտ դեմք – խայտառակություն՚
Դուռ – խոչընդոտ։
Դրոշ – ժամանակավոր հաջողություն։
Շարունակելի …..
Հրապարակման ներկայացրեց՝ Մարգարիտա Սահակյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]