fbpx

Մեջբերումներ, որոնք կստիպեն ձեզ մտածել

Ներկայացնում ենք հանրաճանաչ մարդկանց՝ մեծագույն գրողների և մտածողների մտքեր, որոնք ձեզ կստիպեն մի փոքր ավելի խորը մտածել.

Բարեկամները միշտ մոռանում են նրանց, ում բախտը լքում է:

Շառլոթ Բրոնտե

Ծանոթները միշտ հանդիպում են, երբ նրանց կարիքը չես զգում, երբ կուզենաիր աշխարհում ոչ մի ծանոթ չունենալ:

Վարդգես Պետրոսյան

Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը կարող է դրանից ավելի լինել…

Էրիխ Մարիա Ռեմարկ

Դու երբեմն զգացե՞լ ես, որ քեզ պակասում է մեկը, ում դու երբեք չես հանդիպել:

Ռիչարդ Բախ

Ո՞վ է հնարել, թե կարելի է ուրիշի վիշտը կիսել, ծիծաղելի է, կարելի է գուցե ուրախությունը կամ գտած փողը կիսել, բայց վի՞շտը… վիշտը մարդու միակ սեփականությունն է մնում այս երերուն հողի վրա:

Վարդգես Պետրոսյան

Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա: Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի:

Ալեքսանդր Շիրվանզադե

Կա միայն մեկ կրոն, չնայած որ գոյություն ունեն դրա հարյուրավոր տարբերակները:

Բեռնարդ Շոու

Քո կյանքը փորձ է և քո փորձի հուշարձանը։

Ֆրիդրիխ Նիցշե

Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ թե՛ դեմքը, թե՛ հագուստը, թե՛ հոգին, թե՛ մտքերը…

Անտոն Չեխով

Ոչ ոքի վրա ուշադրություն մի դարձրեք, արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում:

Ֆրանց Կաֆկա

Հրապարակման ներկայացրեց՝ Լուսինե Ազնաուրյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ, որոնք կստիպեն ձեզ մտածել
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ, որոնք ամենաամուրն են սիրում