fbpx

Աշխարհի լավագույն գաղտնի հետախուզական ծառայությունները

Ցանկացած պետության համար շատ կարևոր է իր երկրի   հետախուզությունը։ Գաղտնի ծառայությունները  տարբեր երկրներում առանձնացված են սովորական զինված ուժերի ավանդական հետախուզությունից (կառավարության կազմում) և որոշ երկրներում էլ գործում են հենց զենված ուժերի կազմի մեջ։ Այս գործակալությունները կատարում են՝ հետախուզական, վերլուծական, դիվերսիոն, հակաահաբեկչական գործառույթներ։ Նրանք կարողանում են՝ հեղափոխություններ կազմակերպել թշնամական պետության տարածքում, լիկվիդացնել պետության համար անցանկալի անձանց, գաղտնալսել տարբեր մարդկանց և պաշտոնյաների, վերլուծել տարբեր քաղաղքական իրադարձություններ։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն գաղտնի ծառայությունները.

10․ ISI(Inter-Services Intelligence)-միջգերատեսչական Հետախուզություն – Պակիստան

Պակիստանը լինելով միջուկային տերություն և ունենալով խնդիրներ գերտերությունների և իսլամիստական ծայրահեղական խմբերի հետ անհրաժեշտություն է առաջանում մշտական լրտեսումներ իրականացնել նրանց տարածքում։ Այս ծառայությունը ստեղծվել է 1949թ․Պակիստան-Հնդկաստան 1-ին պատերազմի ժամանակ։

  • Աշխատակիցներ-հայտնի չէ
  • Ղեկավար -Ախտար Ռիզվան
  • Կենտրոնակայանը -Իսլամաբադ

 

 

9.Research and Analysis Wing (RAW) – Հետախուզության և վերլուծության Թև-  Հնդկաստան

 Ունենալով պակիստանի նման Թշնամի, հնդկաստանը 1960-ական թվականներին Ստեղծեց Իր  գաղտնի ծառայությունը, որը դարձավ շատ լուրջ մրցակից պակիստանյան հետախուզության նկատմամբ։ Այս ծառայությունը հաջողացրել է լուրջ վնասներ հասցնել Թշնամի պակիստանին և լրտեսել բազմաթիվ անգլիացի պաշտոնյաների, կարողացել է կանխարգելել բազմաթիվ ահաբեկչություններ և գաղտնի կերպով գնել շատ լուրջ զենքեր Հնդկաստանի  զինված ուժերի համար։

  • Աշխատակիցներ-Հայտնի չէ
  • Ղեկավար – Սանդժիպ Տրիպալի
  • Կենտրոնակայան – Դելլի

8․ DGSE – Արտաքին անվտանգության վարչություն – Ֆրանսիա

Ունենալով փայլուն հետախուզական ծառայություն, Ֆրանսիան կարողանում է տեղեկություններ ստանալ աշխարհի ցանկացած կետից, այս ծառայությունը կարողացել է վնասազերծել տարբեր իսլամիստական ծայրահեղական խմբեր, ապահովել տարբեր կարևորագույն անձանց և օբյեկտների անվտանգությունը։ Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում Ժամանակակից տեխնոլոգիաներին։

  • Աշխատակիցներ – 2000-ից ավել
  • Բյուջե – 565մլն եվրո
  • Ղեկավար – Բեռներ Բաժոլե
  • Կենտրոնակայան – Փարիզ

7․Federal Security Service (ФСБ) – ֆեդերալ անվտանգության ծառայություն – Ռուսաստան

Ունենալով Խորհրդային КГБ-Ի փորձը՝ Ռուսաստանը կարողացել է ձևավորել Շատ լուրջ հետախուզական ծառայություն, որը «աչքեր և ականջներ ունի ամեն տեղ»: Այն հատկապես աչքի ընկավ չեչենական և Ռուս-Վրացական պատերազմների ժամանակ՝ իմանալով այնպիսի տեղեկություններ, որոնք թշնամիներին մեծ վնասներ պատճառեցին։ ФСБ-ն կարողացել է կանխարգելել բազմաթիվ ահաբեկչություններ և հեղափոխության փորձեր Ռուսաստանի դաշնակից պետություններում (վերջինիս շահերից դրդված)։

 

  • Աշխատակիցներ – 250 000-ից ավել
  • Բյուջե – հայտնի չէ
  • Ղեկավար – Ալեքսանդր Բորտնիկով
  • Կենտրոնակայան – Մոսկվա

 

 

 

6․Islamic Republic Of Iran Intelligence Ministry – Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարություն – Իրան

Գաղտնիք չէ, որ Իրանը ունի բազմաթիվ խնդիրներ աշխարհի գերտերությունների և ահաբեկչական կառույցների հետ։ Այս ամենը հաշվի առնելով Իրանը ստեղծել է մի հետախուզություն, որը գործակալներ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Իրան-Իրաքյան Պատերազմի ժամանակ այս ծառայությունը կարողացել է արժեքավոր տեղեկություններ իմանալ և կազմակերպել տարբեր դիվերսիաներ։ Այս ծառայությունը կարողացել է վերացնել բազմաթիվ ահաբեկիչների իրենց իսկ երկրներում։

  • Աշխատակիցներ – 30 000-ից ավել
  • Բյուջե – հայտնի չէ
  • Ղեկավար – Մոհամեդ Ալավի
  • Կենտրոնակայան – Թեհրան
  • Ստեղծվել է – 1984թ․

 

 

 

 

5․BND Bundesnachrichtendienst (Federal intelligence Service) – ֆեդերալ հետախուզական ծառայություն – Գերմանիա

ֆեդերալ հետախուզական ծառայությունը ունենալով բազմաթիվ գործակալներ աշխարհում, կարողանում է կատարել ցանկացած առաջադրանք, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում տեխնիկական հագեցվածությանը։ BND-ի գործակալները կարողացել են կանխել բազմաթիվ ահաբեկչություններ, լիկվիդացրել բազմաթիվ խանգարող անձանց։ 2009-ին բացահայտվեց, որ BND-ն լրտեսել է, այն ժամանակվա Թուրքիայի vարչապետ Ռեջեփ-Թայիփ Էրդողանին։ Ի պատասխան դրան Գերմանիան հայտարարեց, թե Թուրքիան Հնարավոր է ցանկանում է մինչև 2025թ․ ստեղծել միջուկային զենք

 

  • Աշխատակիցներ – 7000 -ից ավել
  • Բյուջե – 600մլն եվրո
  • Ղեկավար – Անգելա Մերկել
  • Կենտրոնակայան – Բեռլին

 

4․ Secret intelligence Service կամ MI6   – Մեծ Բրիտանիա

MI6-ը այս տասնյակի ամենաերկարակյաց  հետախուզական ծառայությունն է, որը իրեն փայլուն է դրսևորել վերջին 80 տարիների ընթացքում, իմանալով ճապոնացիների մարտավարությունը, բացահայտելով Չերչիլին դավաճանողներին, փայլուն օպերացիա կազմակերպելով Քուվեյթում և ԱՖղանստանում, ամերիկացիների հետ միասին կազմակերպելով Սադամ Հուսեյնի տապալումը և տարբեր հեղափոխություններ կազմակերպելով։ MI6-ը իր գործակալների միջոցով կարողացել է կանխել բազմաթիվ ահաբեկչություներ։ Այս ծառայությունը այնքան ժողովրդականություն է վայելում, որ կինո արտադրողները բազմաթիվ ֆիլմեր են նկարել, որոնցից ամենահայտնին Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերն են:

  • Աշխատակիցներ – Հայտնի չէ
  • Բյուջե – Հայտնի չէ
  • Ղեկավար – Ալեքս Յանգեր
  • Կենտրոնակայան – Լոնդոն

 

3․Ministry of State Security(MSS) – Պետական Անվտանգության Նախարարություն – Չինաստան

Չինաստանի բանակը վերջին տասնամյակներում արագորեն զարգանում է, դրա հետ մեկտեղ զարգանում է նաև չինական հետախուզությունը, որի գործակալները ամբողջ աշխարհով մեկ կատարում  են զարմանալի օպերացիաներ՝ անցանկալի անձանց վերացնելուց մինչև գործարարների անվտանգություն։ Այն աշխատում է ԽՍՀՄ КГБ-ի սխեմայով։ Այն հայտնվել էր սկանդալում, թե  չինական հետախուզությունը ամբողջ աշխարհով մեկ լրտեսել է բազմաթիվ զենքերի պատրաստման մեխանիզմները։

 

  • Աշխատակիցներ – 300 000-ից ավելի
  • Բյուջե – Հայտնի չէ
  • Ղեկավար – Գեն Խուեյչան
  • Կենտրոնակայան – Պեկին

 

2․MOSSAD – Հետախուզության և հատուկ առաջադրանքների իրականացման վարչություն – Իսրայել

Իսրայել պետության ստեծումից հետո՝ 1949թ.-ին ստեղծվեծ MOSSAD-ը, որի առաջին օպերացիան նացիստական Գերմանիայի գեներալներից մեկի հայտնաբերումն էր, որը Հոլոքոստի պատասխանատուներից էր։ Նրան Արգենտինայից գաղտնի կերպով բերում են Իսրայել, որտեղ էլ կատարում են նրա դատավարությունը։ Արաբա-իսրաելական պատերազմի ժամանակ  MOSSAD-ը գիտեր ամեն ինչ հակառակորդի մասին, որի միջոցով հրեաները լուրջ հարված հասցրեցին արաբական կոալիցիային։ Այսօրել MOSSAD-ը նույն պրոֆեսիոնալիզմով է աշխատում, որի շնորհիվ կանխվել են բազմաթիվ ահաբեկչություններ։

Մոսադի Ղեկավարներից մեկի խոսքերը.

«Ինձ պետք են մարդիկ, ովքեր հակակրանք են ապրում սպանության հանդեպ, բայց պետք են նրանք, ում, այնուամենայնիվ, կարելի է սպանել սովորեցնել…»։

“Մենք շրջապատված ենք թշնամիներով, ովքեր գերազանցում են մեզ թվային տեսանկյունից։ Այդ պատճառով մենք ստիպված ենք առաջ մղել մեր հետախուզությունը ինչքան հնարավոր է հեռու։ Նա մեզ համար որպես երկար ձեռք է ծառայում՝ օգնելով փոխհատուցել ժամանակի և տարածության բացակայությունը։”

  • Աշխատակիցներ – 1200-ից ավելի
  • Բյուջե – Հայտնի չէ
  • Ղեկավար – Թամիր Պարդո
  • Կենտրոնակայան – Թել-Ավիվ

 

1․Central Intelligance Agancy(CIA)-Կենտրոնական Հետախուզական վարչություն(ԿՀՎ)-ԱՄՆ

Ստեղծվել է 1947թ․ին։ԿՀՎ-ն բաղկացած է 5 ստորաբաժանումներից

  1. Հետախուզական
  2. Նորարարության
  3. Վերլուծության
  4. Գիտատեխնիկական
  5. Օժանդակության

 

Այս կազմակերպությունը կատարել է փայլուն օպերացիաներ՝ Վիետնամական, Աֆղանական, Իրաքյան պատերազմների ժամանակ։ ԿՀՎ-ն կատարել է փորձարկումներ մարդկանց վրա, ծեծի և հոգեբանական հալածանքի միջոցով։ Կատարել է հարցաքննություններ, կազմակերպել մահափորձեր՝ զինել տարբեր մահմեդականների, ովքեր հետագայում դուրս եկան ԱՄՆ-ի դեմ։ Սրա հետ մեկտեղ ԿՀՎ-ն կարողանում է գրագետ հետախուզություն իրականացնել, որի արդյունքում այն հանդիսանում է աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունը։

  • Աշխատակիցներ – 21 000-ից ավել
  • Բյուջե – 15 մլրդ
  • Ղեկավար – Ջոն Բրենան
  • Կենտրոնակայան – Վաշինգտոն

Հրապարակման ներկայացրեց՝ Արման Անտոնյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աշխարհի լավագույն գաղտնի հետախուզական ծառայությունները
Պետրարկա – Սոնետներ նվիրված Լաուրային (Սոնետ N47)