Շատերից կարելի է լսել, թե որքան կարճ է կյանքը, որքան քիչ է, իրականում, բնության կողմից մարդու կյանքի համար տրված ժամանակը։ Սակայն շատ հաճախ, այս խոսքերը աբստրակտ են հնչում, և լուրջ պատկերացում չեն տալիս մարդուն իր կյանքի մասին։ Մարդը սովորաբար ենթագիտակցորեն, թե գիտակցորեն դա իրեն չի վերագրում և նա այդ մասին այդքան էլ լուրջ չի մտորում։
Սակայն, այս պարզ պատկերազարդումները կստիպեն ձեզ վերաիմաստավորել ամեն ինչ, այն, թե ինչ էիք մտածում Ձեր կյանքի և Ձեր կյանքի տևողության մասին։
Մարդու 90 տարվա կյանքը տարիներով
Մարդու 90 տարվա կյանքը ամիսներով
(Ամեն տողը՝ 36 ամիս է, այսինքն 3 տարի)
Մարդու 90 տարվա կյանքը շաբաթներով
Մարդու 90 տարվա կյանքը օրերով
(Ամեն 2 տողը՝ մեկ տարի, ամեն բաժինը՝ 10 տարի)
Եթե Դուք, օրինակ, հիմա 34 տարեկան եք, և եթե ենթադրենք, որ դուք հաստատ կապրեք մինչև 90 տարեկան, ապա Դուք պահեստային ունեք ևս 56 ձմեռ…
…և նույնքան լողափային սեզոն
Տարեկան կարդալով մոտ 5 գիրք, 90 տարեկանում դուք կհասցնեք կարդալ ոչ ավել, քան 300 գիրք
Բայց այս ամենում ամենատխրեցնողն այն է, որ համանման տարիքում, այս պահից սկսած, ձեզ մնում է ընդամենը 300 օր, որպեսզի հանդիպեք և գրկեք ձեր ծնողներին։ Այսինքն, ստացվում է, որ եթե դպրոցը ավարտելու պահին դուք արդեն օգտագործել եք 93% ծնողների հետ լինելու ժամանակը, ապա այժմ ունեք ոչ ավել քան 5 % այդ ժամանակից։
Աղբյուրը՝ www.businessinsider.com