Եթե ձեզ որևէ մեկն ասի, որ տեսել է արևը կանաչ գույն, չզարմանաք և չմտածեք, թե նա ունի տեսողական խնդիր:
Բավականին շատ մարդիկ տեսել են արևը, երբ այն կանաչ է և այս երևույթը մի պահ բավականին ծավալուն քննարկումների առիթ դարձավ: Բազմաթիվ մարդիկ ասում էին որ դա ընդամենը պատրանք է, շատերն էլ պնդում էին, որ դա իրական է և որ իրենք դա տեսել են սեփական աչքերով:
«Կանաչ արև» իրականում գոյություն ունի, սակայն ոչ թե արևն է կանաչ, այլ արևից եկող լույսը մի պահ կանաչ է թվում:
Կանաչ արևի հնարավոր է հանդիպել երկրի ցանկացած վայրից, եթե մթնոլորտը քիչ աղտոտված է և հորիզոնը հարթ է:
Լուսային ճառագայթների բեկման չափը կախված է ճառագայթների գույնից, օրինակ կապույտ գույնը ամենաշատն է բեկվում, այդ իսկ պատճառով երկինքը կապույտ է, իսկ ամենքաիչը բեկվում է կարմիր գույնը:
Երբ արևն արդեն իջել է հորիզոնից, այն դեռ շարունակում է տեսանելի լինել, սակայն դա ոչ թե արևն է այլ արևի լույսը`բեկված: Երբ արևն իջնում է հորիզոնից հերթով սկսում են անհետանալ բոլոր գույները: Շատերը կկարծեն, որ եթե կապույտը ամենաբեկվողն է ապա վերջում պիտի մնա կապույտ գույնը, սակայն կապույտն բեկման պատճառով շատ է ցրվում և գալիս է մի ակնթարթ, որ արևի բեկված գույններից երևում է միայն ու միայն ԿԱՆԱՉ գույնը, և հենց այս երևույթն է կատարվում, երբ մարդկանց թվում է թե տեսել են կանաչ արև, սակայն նրանք իրականում տեսնում են արևի լույսը`բեկված:
Այս երևույթի վերաբերյալ Ժյուլն Վեռնն ունի պատմվածք «Կանաչ Ճառագայթը» անվամբ:
Հրապարակման ներկայացրեց՝ Էդ Ավետիսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]