fbpx

Վեցերորդ զգայարան՝ ինտուիցիա

Ձեզ մոտ երբևէ այնպիսի զգացում եղե՞լ է կարծես ինչ-որ մեկը հետևում է ձեզ: Երբ մեջքի հետևում ինչ-որ մեկի հայացքն եք զգում: Եվ երբ շրջվում եք, տեսնում եք, որ իրոք մեկը նայում է ձեզ: Կամ երբ ինչ-որ բան կարծես ձեզ հուշում է. «Մի արա դա»… Սա այն է, ինչ կոչվում է 6-րդ զգայարան՝ ինտուիցիա:

Ինտուիցիա լատիներենից թարգմանաբար նշանակում է ուշադիր նայել: Ստացվում է, որ դա մեր ներքին տեսողությունն է, այս կամ այն իրավիճակից ելքը տեսնելու սուբյեկտիվ ունակությունը՝ առանց մտորումներին դիմելու:  Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց հանկարծակի համակրանք կամ հակակրանք:

Լինդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական  են և մենք  պետք է այն լրջորեն ընկալենք: Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի պրոֆեսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լինդսի հետազոտողների խմբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունք է:

Ըստ պրոֆեսոր Հաջիկսոնի մարդիկ հաճախ ինտուիտիվ են շարժվում, երբ ժամանակ չեն ունենում  որոշում ընդունելու կամ երբ ընկնում են ինֆորմացիայի ավելցուկի կամ լուրջ վտանգի իրավիճակներում, երբ իրավիճակի գիտակցված վերլուծությունն անհնար է: Նա բերում է «Ֆորմուլա 1»-ի մրցումների ժամանակ տեղի  ունեցած իրավիճակի օրինակը, երբ բոլիդի օդաչուն, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծակի արգելակեց՝ շրջադարձից առաջ, որի հետևանքով էլ խուսափեց շրջադարձից այն կողմ կուտակված մեքենաների հետ ընդհարվելուց և փրկեց իր կյանքը:

Կան բազում հայտնի դեպքեր, երբ ինտուիցիան կանխել է աղետներ:  Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդիկ սովորականից ավելի հաճախ են հրաժարվում ավիատոմսերից կամ ուշանում չվերթներից, որոնք հետո դժբախտ պատահարի են ենթարկվում:

Ռուս մասնագետները՝ մաթեմատիկոս Վալերի Իսակովի գլխավորությամբ, կատարել են ուսումնասիրություն՝ հիմնվելով արևմտյան ավիաընկերություններից ստացված տվյալների վրա: Պարզվել է, որ վերջին 20 տարիների ընթացքում չվերթներից, որոնք ենթարկվել են դժբախտ պատահարի, հրաժարվել էր 18%-ով ավելի շատ մարդ, քան սովորական չվերթներից:

Անգամ առավոտից վատ տրամադրությունը նույնպես ինչ-որ կերպ հուշում է սպասվելիք որևէ տհաճ իրադարձության մասին: Ահա և ստացվում է, որ մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում ստիպված ենք լսել ինքներս մեզ, քանի որ դա բազմաթիվ սխալներից, խնդիրներից և անգամ փորձանքներից խուսափելու ամենաճիշտ միջոցն է: Ինչպես ասել է գրող Սեսիլիա Ախերնը, լսեք ձեր սրտին և արեք այնպես, ինչպես հուշում է ինտուիցիան, և դուք կգտնեք ճիշտ ճանապարհը:

Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Քոչարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Վեցերորդ զգայարան՝ ինտուիցիա
«Հնազանդ» հարսնացու Իվետա Մուկուչյանը