fbpx

Պատմություն թարգմանչի մասին, ով շատ օգտակար կլիներ սիրահար զույգերին

Փոխհասկացվածության բացակայությունը շատ հաճախ դառնում է զույգերի վեճերի և բաժանումների պատճառ։ Այնքան շատ ենք մենք լսում բառեր. «ես քեզ չեմ հասկանում»։ Ահա թե ինչը կամ ով կարող էր փրկել այն զույգերին, ովքեր գտնվում են բաժանման շեմին՝ իրար չհասկանալու պատճառով։

4107a2a9113907bfcbd6732e95b3d72a

Թարգմանիչը

Բանակցություները քիչ հետո պետք է սկսվեր։ Տղան և աղջիկը նստեցին սեղանի շուրջ, իսկ նրանց մեջտեղում, աննկատ նստեց թարգմանիչը։

Լռությունն առաջինը խախտեց տղան.

– Ես քեզ սիրում եմ։

Աղջիկը զարմացած նայեց թարգմանչին, ով ասաց.

– Նա ուզում էր ասել. «ես պատրաստ եմ համբերատար լսել քեզ և փորձել հասկանալ»։

Աղջիկը դժգոհությամբ պատասխանեց.

– Դու սիրում ես գեղեցիկ խոսքեր արտասանել, բայց գործողություն, ամենայն հավանականությամբ, ես այդպես էլ չեմ տեսնի։

Թարգմանիչը թեքվեց դեպի տղան և ասաց.

– Նա ուզում էր ասել. «Ես էլ քեզ եմ սիրում։ Միայն դա է ինձ ուժ տալիս դիմանալ այս ամենին»։

Տղան սկսեց խոսել և նրա ձայնում հոգնածություն էր նկատվում.

– Ես այլևս ուժ չունեմ։ Ինչ էլ որ անեմ՝ դու միշտ ինչ-որ բանից դժգոհ ես։ Ես քեզնից միայն քննադատություն եմ լսում։

Թարգմանիչը կրկին թեքվեց դեպի աղջիկը.

– Նա ասում է. «Ես չափազանց խոցելի եմ։ Այդ անպատճառ խոցվածությունը ինձ ստիպում է ընկալել բառերդ որպես հարձակում։ Այդ ժամանակ, ես ինքնաբերաբար սկսում եմ ընկալել քեզ որպես թշնամի»։

Աղջիկը կրկին նայեց տղային, սակայն այս անգամ առանց դժգոհության։ Նա նայեց տղային այնքան հոգատարությամբ, որ այդ վիճակից դեպի սերը՝ ընդամենը մեկ քայլ է.

– Ես կաշխատեմ դա հաշվի առնել, բայց դու պետք է դադարես քեզ երեխայի պես պահել։

Թարգմանիչը թեքվեց դեպի տղան…

… Նրանք շարժվեցին դեպի ելքը՝ գրեթե բռնելով մեկմեկու ձեռքը։ Տղան կանգ առավ, վերադարձավ թարգմանչի մոտ, թխթխկացրեց նրա ուսին և ոգևորված ասաց.

– Շնորհակալություն եղբայր, դու իսկական արհեստավարժ ես, որտե՞ղ ես այդ ամենը սովորել։

Թարգմանիչը լռեց։ Որսալով աղջկա հայացքը, շրթունքներով թարգմանեց աղջկա համար.

– Նա ասում է. «Ես կուզեի սովորել ինքնուրույն հասկանալ նրան»…

c81e728d9d4c2f636f067f89cc14862c39


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պատմություն թարգմանչի մասին, ով շատ օգտակար կլիներ սիրահար զույգերին
5 ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում են