Կստիպի ավելի խորը մտածել կյանքիդ մասին.
1. Այսօր ես լսեցի, թե ինչպես էր իմ կոլեգաներից մեկը ծիծաղում մյուսի վրա այն պատճառով, որ վերջինս աշխատանքի է գալիս հասարակական տրանսպորտով, այլ ոչ թե սեփական ավտոմեքենայով։ Իսկ քիչ ուշ, նույն այդ ծիծաղող կոլեգան խնդրում էր իր վարկատուին մի փոքր հետաձգել մուծման օրը։
2. Այսօր ես հաղորդեցի իմ հիվանդին, որ իր տղան ծնվել է դեֆորմացված ձախ ձեռքով։ Նա մոտ մեկ րոպե մտածմունքների գիրկն ընկավ, իսկ հետո ասաց. «ես գիտեի, որ նա յուրահատուկ է լինելու»։
3. Այսօր մի ծանոթ կին պատմեց ինձ, թե որքան էր տառապում և տանջվում, երբ իր աղջիկը մահացավ ավտովթարից։ Նա երկար ժամանակ չէր կարողանում վշտից ուշքի գալ։ Նրա կյանքը կանգ էր առել, նա անընդհատ հիշում էր իր աղջկան և արտասվում։ Իսկ մի անգամ, գիշերը նա երազում մի փոքրի աղջիկ է տեսնում։ Աղջկա ձեռքերում երկու հսկա դույլեր էին։ Մի անգամից երևում էր, որ նրա համար շատ ծանր է։ Ամեն մի քայլը ավելի դժվար էր դառնում աղջկա համար։ Իմ ծանոթուհին հարցնում է աղջկան. «ի՞նչ ես տանում», իսկ աղջիկը պատասխանում է. «մայրիկ, դա քո արցունքներն են»։ Այդ օրվանից ծանոթուհիս հավաքում է իրեն և այլևս չի արտասվում։
4. Այսօր խանութում մոտ 8 տարեկան մի աղջնակ տեսա։ Նա խոսում էր շան հետ, շոյում և ժպտում։ Ծնողները կանգնած էին քիչ հեռու։ Նրանք ձեռք ձեռքի բռնած հետևում էին իրենց դուստրին և մի անգամից երևում էր, որ նրանք երջանիկ են։ Ավելի ուշ ես իմացա, որ նրանց աղջիկը հիվանդ է աուտիզմով և նրանք առաջին անգամ էին լսում, թե ինչպես է իրենց աղջիկը խոսում ամբողջական նախադասություններով։
5. Այսօր, երբ ես լաց էի լինում այն բանի համար, որ ինձ լքել է իմ սիրելի տղան, տատիկս գրկեց ինձ և ասաց. «Ամեն ինչ փոխվում է, սակայն արևը միշտ արթնանում է հաջորդ օրը։ Վատ նորությունը նրանում է, որ չկա ոչինչ հաստատուն, լավ նորությունը կայանում է հենց նույն բանում»։
6. Այսօր ես հասկացա, որ այս հինգ տարիների ընթացքում ես մտածում էի միայն իմ մասին։ Երբ այսօր նա գնաց, ես սկսեցի մտածել միայն նրա մասին։
7. Այսօր իմ ծանոթ աղջիկը, ում ես սիրահարված եմ արդեն հինգ տարի, խորհուրդ հարցրեց ինձնից՝ արժի՞ արդյոք, որ նա բաժանվի իր սիրելիից։ Ես ասացի, որ արժի, որպեսզի նա մնա այդ տղայի հետ, քանի որ նրանք սիրում են միմյանց։
Աղբյուրը՝ relax.ru