fbpx

Իրենց այդպես դրսևորում են միայն իսկական տղամարդիկ

Իսկական տղամարդու 16 անքակտելի օրենք.

1. Ֆիզիկական ուժ։ Զբաղվիր յուրաքանչյուր տեսակի տղամարդկային սպորտաձևով։ Պարբերաբար հաճախիր մարզասրահ և մարտական ակումբներ։

2. Զարգացրու քո մեջ ամուր որոշումներ կայացնելու ունակությունը։ Մի եղիր «փալաս»։ Եթե պահանջվում է քո ծանրակշիռ խոսքը՝ այն պետք է լինի անառարկելի։

3. Մարզիր խիզախության մկաններդ։ Մի վախեցիր ոչնչից։ Ընկիր տարբեր իրավիճակների մեջ և դուրս արի հաղթանակած։ Հիշիր, որ վախը հաղթահարելու լավագույն տարբերակը դա ձևացնել, որ դու չես վախենում։ Ուրիշ տարբերակ չկա։

4. Ամրության մասին արդեն խոսեցինք։ Այն ձեռք ձեռքի տված քայլում է սեփական որոշումների պատասխանատվության հետ։ Հիշի՛ր, կանայք սիրում են պատասխանատու տղամարդկանց։

1519538198146974_YhJS7fW-388

5. Իսկական տղամարդը պետք է կարողանա ծիծաղել ինքն իր վրա։ Նաև նա պետք է շրջապատի և իրավիճակների հանդեպ սրամիտ լինի։ Զարգացրու անձնական հմայքդ։ Դա այդքան էլ դժվար չէ, որքան թվում է։ Կանանց հետ հարաբերվելիս միշտ նայիր աչքերի մեջ և ժպտա ու մի փախցրու հայացքդ։

6. Որքան էլ որ պարադոքսալ հնչի, չնայած դավաճանության հանդեպ ատելությանը, կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր հաջողություն ունեն կանանց մոտ։ Իսկ թե ինչպես չանցնել այդ սահմանը՝ որոշիր ինքդ։

7. Կարողացիր ճիշտ ժամանակին ագրեսիա դրսևորել, բարձրացնել ձայնը և պահանջել։ Բայց դա ոչ սիրելի կնոջ հանդեպ, այլ մնացածի (խանութում, գրասենյակում, ավտոսպասարման կենտրոնում)։

8. Կարևոր որակ է՝ համառությունը։ Դա վերաբերում է թե՛ ձեռքբերումներին, թե՛ կանանց հետ հարաբերություններին։ Նրանք սիրում են հաճախ «կոտրատվել»։ Ընդունիր այդ խաղի կանոնները, բայց այնպես, որ հետո դա նրա համար չդառնա կյանքի օրենք, կանոն։

9. Կարողացիր ճիշտ դրսևորել քեզ վեճերում։ Տեխնիկաները մի քանիսն են։ Եթե կարող ես դադարեցնել քմահաճությունը մեկ բառով՝ արա՛ դա։ Եթե չես կարողանում հասնել կտրուկությամբ, հասիր դրան կատարվողի հանդեպ անուշադրության տեխնիկայով։

1519538254108336_o6XmwcQnHBc

10. Ուշադրություն մշակիր արտաքինիդ հանդեպ։ Կարողացիր գլուխ հանել նորաձևությունից և գներից։ Երբ հագուստ ես գնում՝ պետք չեն կողմնակի խորհուրդներ։ Հիշի՛ր, դու ոճային ես, եթե նույնիսկ թքած ունես թե ինչ ես կրում։

11. Հաճախակի հաճելի անակնկալներ արա։ Կարողացիր կնոջ համար տոն ստեղծել։

12. Դժվար իրավիճակներում, կարողացիր ամեն ինչ քո ձեռքը վերցնել։

13. Երբեք մի նյարդայնացիր թույլ սեռի մոտ։ Նունիսկ եթե դրա պատճառը իրոք կա։

1519538294299672__kEIrUjSZz4

14. Մի մոռացիր, դեպի կնոջ սիրտը տանող ճանապարհը ընկած է երեխաների հետ հարաբերվելու ունակությամբ։

15. Մի եղիր միօրինակ անկողնում։ Վերաբերվիր սիրով զբաղվելուն, ինչպես մարզվելուն։ Ուսումնասիրիր, փորձարկիր, բարելավիր արդյունքներդ։

16. Ստեղծիր այնպիսի մարդու իմիջ, ով երբեք չի հոգնում և երբեք չի հիվանդանում։

1519538342710453_Nmdo6KBbZwo


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իրենց այդպես դրսևորում են միայն իսկական տղամարդիկ
Այսօր Մեծն հերոս Մոնթեի 54 ամյակն է