Ճանաչի՛ր ինքդ քեզ.
1. Սիրահարված մարդու վարքը շատ նման է նյարդային խանգարում ունեցող մարդու վարքին:
2. Մտածելու ունակությունը այն մասին, թե ինչ ենք մենք մտածում՝ դա բարձր ինտելեկտի նշան է:
3. Ամեն մարդու մեջ կա երեք անձ՝ նա, ով ինքն է մտածում, թե ինչ տեսակ մարդ է, նա, ում մասին մտածում են թե ինչ տեսակ մարդ է, և նա, ով իրականում այնպիսին է, ինչպիսին որ կա:
4. Մարդու ուղեղն ու ստամոքսը սերտ կապված են միմյանց հետ: Այդ պատճառով է, որ որոշ էմոցիաներ ֆիզիկապես շատ ուժեղ արտացոլվում են ստամոքսի վրա: Հատկապես տագնապները:
5. Սիրել մարդու կերպարը և սիրել մարդուն այնպիսին, ինչպիսին որ կա՝ բացարձակ տարբեր բաներ են:
6. Ինֆորմացիան հիշելու ամենաարդյունավետ եղանակը՝ պարապմունքի ամեն 30-50 րոպեն մեկ, 10 րոպեանոց դադարներն են:
7. Մարդու մոտ ուժեղ էմոցիոնալ կապ է առաջանում նրա հետ, ում հետ երգում է:
8. Երազողները բոլորից հաճախ են տեսնում և հիշում երազները:
9. Ընտանիքը և մոտ ընկերները՝ երջանիկ մանկության կարևոր աղբյուրներն են:
10. Եթե մարդը անընդհատ երկու տարբեր լեզուներով է խոսում, մեծանում է Այցգեյմերի հիվանդության հետաձգման հնարավորությունը:
11. Մարդու համար սովորույթ ձևավորելու համար բավարար է 66 օրը:
12. Փակ աչքերով մենք ավելի լավ ենք հիշում ինֆորմացիան:
13. Գրանցելով մեր մտքերը թղթին՝ մենք այն ավելի հստակ ենք ձևակերպում:
14. Մարդու բոլոր զգայարաններից՝ հոտառությունը ամենասերտն է կապված հիշողության հետ:
15. Շատ հեշտ է գերիշխել զրուցակցին, երբ խոսում ես ցածր և հանգիստ ձայնով: Հատկապես վեճի ընթացքում:
16. Մարդկանց մոտ, ովքեր կարողանում են շնորհակալ լինել, ավելի հեշտ է ստացվում երջանիկ լինել:
17. Եթե քննությունից առաջ թղթի վրա գրանցես բոլոր անհանգստություններդ, դա կօգնի ավելի բարձր բալեր հավաքելուն:
18. Անքնությունը առաջ է բերում գրգռվածություն և մեծացնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը:
19. Ամենատարածված գիշերային մղձավանջներն են՝ ընկնելը, հետապնդումը, կաթվածահարությունը, ուշացումը և մոտ մարդու մահը:
20. Մարդը ավելի արագ է որոշումներ կայացնում, երբ ցանկանում է զուգարան գնալ:
Աղբյուրը՝ relax.ru