Սովորաբար կյանքում հակառակն է լինում, այն ինչը հնչում է որպես ճշմարտություն, ստուգելուց հետո պարզվում է, որ սուտ է: Բայց այս փաստերի հավաքածուում հակառակն է: Այստեղ հավաքված են այնքան զարմանալի և անհավանական փաստեր, որ թվում է, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, սակայն դրանք բացարձակ ճշմարտություններ են.
1. Թիթեռն ունի 12 հազար աչք:
2. Եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանում դեռևս գոյություն ունեին մամոնտներ:
3. Եթե սենյակում գտնվում են 23 մարդ, ապա 50% հավանականությամբ, նրանցից երկուսի ծննդյան օրը կլինի հենց այդ օրը:
4. Երիկամների փոխպատվաստման ժամանակ, մեծամասամբ չեն հեռացվում հիվանդ երիկամները: Իսկ նորը՝ երրորդ երիկամը տեղադրում են որովայնի ներքևում գտնվող փոսիկի մեջ:
5. Շոտլանդիայի ազգային կենդանի է համարվում միաեղջյուրը:
6. Մարդկությունը ավելի շուտ է ոտք դրել լուսնի վրա, քան հորինվել է անիվներով ճամպրուկը:
7. Սատուրնի և Յուպիտերի վրա տեղում են անդամանդե անձրևներ:
8. Սաուդիան Արաբիան ուղտեր է ներկրում Ավստրալիայից:
9. Nintendo ընկերությունը հիմնվել է 1889թ., ավելի քան 120 տարի առաջ:
10. Նեանդերտալցու ուղեղը ավելի մեծ էր, քան մերը:
11. Խոզը չի կարող երկինք նայել:
12. Նորվեգական Լոնգյիր ավանում օրենքով արգելված է մահանալը: Որովհետև հավերժական սառածության պայմաններում մարմինները չեն քայքայվում և գրավում են գիշատիչներին, այդ թվում նաև սպիտակ արջերին:
13. Տիտանիկի կառուցման համար պահանջվել է 7 միլիոն դոլար, իսկ Տիտանիկ ֆիլմը նկարահանելու համար՝ 200 միլիոն:
14. Դալմատինները ծնվում են առանց բծերի:
15. Հայհոյանքների օգտագործումը նպաստում է օրգանիզմում էնդորֆին երջանկության հորմոնների արտադրմանը, որոնք օրգանիզմի վրա ազդում են որպես ցավազրկող:
16. Մկների վրա լաբորատոր փորձարկումները թույլ են տվել պարզել, որ ծուլությունը կարող է փոխանցվել սերնդե սերունդ:
17. Մարդկանց մեծ մասի թարթիչներին բնակվում են դեմոդեքս միկրոսկոպիկ տիզեր, որոնք ունեն ճանկեր և բերան:
18. Աշխարհում, մոտավորապես 365 միլիոն մարդ ունի համակարգիչ, իսկ երկրագնդի բնակչության ուղիղ կեսը երբեք հեռախոս չեն տեսել և չեն օգտագործել:
19. Անտառներն անվանում են մոլորակի թոքեր, բայց Երկիր մոլորակի թթվածի մոտ 50%-ը արտադրում են ֆիտոպլանկտոնները:
20. Այսօրվա դրությամբ Մարսի մակերևույթը շատ ավելի լավ է ուսումնասիրված, քան Երկիր մոլորակի օվկիանոսների հատակը:
Աղբյուրը՝ theglobserver.com