Սիրո, կնոջ և երջանկության մասին այսպես կարող էր ասել միայն նա.
«Ոչ, – արագ ասաց նա, – միայն ոչ դա: Մնա՞լ ընկերներ: Ստեղծել բանջարանոց հանգած զգացմունքների սառած լավայի վրա՞: Ոչ, դա իմ ու քո համար չէ: Այդպես լինում է միայն փոքրիկ սիրախաղերից հետո և նույնիսկ այդպես է բավական կեղծ երևում: Սերը չեն պղծում ընկերությամբ: Վերջ՝ ուրեմն վերջ»:
Ոչ մի մարդ չի կարող դառնալ այնքան օտար, որքան նա՝ ում նախկինում սիրել ենք:
Որքան անճար է դառնում մարդ, երբ սիրում է իրականում: Որքան արագ է անհետանում նրանից ինքնավստահությունը: Եվ որքան միայնակ է նա իրեն զգում: Իր ամբողջ կյանքի փորձը հանկարծակի հոդս է ցնդում և նա սկսում է իրեն անվստահ զգալ:
Միայն նա՝ ով ոչ մեկ անգամ է միայնակ եղել, կարող է իրականում հասկանալ սիրելիի հետ հանդիպումների երջանկությունը:
Սերը տանել չի կարողանում բացատրություններ: Նրան արարքներ են պետք:
Յուրաքանչյուր սեր ցանկանում է հավետ լինել: Դրանում է կայանում նրա հավետ տանջանքը:
Կինը սիրուց ավելի խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը:
Միայն երբ վերջնականապես բաժանվում ես մարդուց, այդ ժամանակ ես սկսում հետաքրքրվել այն ամենով, ինչ նրան է վերաբերում: Այդպիսին է սիրո պարադոքսներից մեկը:
Միայն դժբախտը գիտի ինչ է երջանկությունը: Երջանիկը կյանքի ուրախությունը զգում է ոչ առավել, քան մանեկենը՝ նա միայն ցուցադրում է այդ ուրախությունը, բայց այդ ուրախությունը նրան տրված չէ: Լույսը չի լուսավորում, երբ շողում է արևը, այն լուսավորում է, երբ մութ է:
Երջանկության մասին կարելի է խոսել 5 րոպե՝ ոչ ավել: Այստեղ ոչինչ չկա ասելու, բացի նրանից, որ երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին մարդիկ պատմում են օրնիբուն:
Իրականում, մարդը լիարժեք երջանիկ է միայն այն ժամանակ, երբ չի մտածում ժամանակի մասին և չեն տանջում վախերը: Բայց ամեն դեպքում, երբ նույնիսկ քեզ տիրել է վախը՝ կարելի է ծիծաղել: Իսկ ուրիշ ի՞նչ է մնում անել:
Երջանկությունը՝ աշխարհի ամենաանորոշ և թանկարժեք բանն է:
Ամենահրաշալի քաղաքն այն է, որտեղ մարդ իրեն երջանիկ է զգում:
Քանի մարդը չի հանձնվել՝ նա ուժեղ է իր ճակատագրից:
Որքան պրիմիտիվ է մարդ, այնքան ավելի մեծ կարծիք ունի նա իր մասին:
Չկա առավել տաղտկալի բան, քան ներկա գտնվել այնտեղ, որտեղ մարդը ի ցույց է ուզում դնել իր խելքը: Հատկապես երբ խելք չկա:
Դեռ ոչինչ կորսված չէ, – մտքում կրկնում էի ես, – մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մահանում է:
Ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, ամենածանրը՝ իդեալիստները: Ձեզ դա տարօրինակ չի՞ թվում:
Որքան քիչ է մարդ ինքնասիրահարված՝ այնքան բարձր է նրա արժեքը:
Սխալ է ենթադրել, որ մարդիկ կարող են միևնույն կերպով զգալ:
Եթե ուզում ես որպեսզի մարդիկ ոչինչ չնկատեն՝ պետք չէ զգուշություն ցուցաբերել:
Տղա, մեկընդմիշտ հիշիր մեկ բան, երբեք և երբեք ծիծաղելի չես թվա կնոջ աչքում, եթե որևէ բան անես նրա համար:
Ինձ թվում էր, որ կինը չպետք է ասի տղամարդուն, որ սիրում է նրան: Այդ մասին թող խոսեն նրա փայլփլուն և երջանիկ աչքերը: Դրանք ավելի խոսուն են, քան յուրաքանչյուր բարձրագոչ բառ:
Կանանց պետք է կամ աստվածացնել, կամ լքել: Մնացած ամենը՝ սուտ է:
Եթե կինը պատկանում է ուրիշին՝ նա հինգ անգամ ավելի ցանկալի է, քան նա, ում կարող ես հեշտությամբ ստանալ: Սա հին օրենք է:
Կանանց ոչինչ պետք չէ բացատրել, նրանց հետ պետք է գործել:
Կինը՝ դա ձեզ համար երկաթյա կահույք չէ, կինը՝ ծաղիկ է: Նրան պետք չեն գործունյա վիճակներ: Նրան պետք են արևային, քնքուշ խոսքեր: Ավելի լավ է ամեն օր նրան հաճելի խոսքեր ասել, քան մռայլ կատաղությամբ աշխատել նրա վրա:
Ես կանգնած էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, թե որքան սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:
Այն, ինչ չես կարող ստանալ, միշտ ավելի լավն է թվում, քան այն ինչ ունես: Դրանում է կայանում մարդու կյանքի ռոմանտիզմն ու ապուշությունը:
Ասում են, առավել դժվարը առաջին 17 տարին ապրելն է, մնացածը ինքստինքյան կգնա:
Կյանքը՝ դա առագաստանավ է, որի վրա չափից շատ են առագաստները: Այնպես որ, յուրաքանչյուր պահին այն կարող է շրջվել:
Զղջումը՝ աշխարհի ամենացավալի բանն է: Ոչինչ վերադարձնել այլևս հնարավոր չէ: Ոչինչ հնարավոր չէ ուղղել: Այլապես մենք բոլորս սուրբ կլինեինք: Կյանքը չի ցանկացել մեզ կատարյալ դարձնել: Նա ով կատարյալ է՝ իր տեղը թանգարանում է:
Երբեմն սկզբունքները պետք է խախտել, այլապես դրանցից ոչ մի ուրախություն:
Ավելի լավ է մեռնել, երբ ցանկանում ես ապրել, քան ապրել այնքան, որ ուզենաս մեռնել:
Եվ ինչ էլ որ ձեր հետ կատարվի՝ պետք չէ սրտին մոտ ընդունել: Շատ քիչ բան է, որ երկար կարևոր է լինում:
Աղբյուրը՝ adme.ru
Թարգմանությունը՝ mediamag.am