fbpx

Առակ. Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք

Բարի և իմաստուն առակ ընկերության մասին.

Մահանում է մի մարդ: Նրա շունը պառկում է այդ մարդու կողքին և սատկում: Եվ ահա, մարդու հոգին կանգնած է դարպասների առջև, որի վրա գրված է «Դրախտ»: Եվ մարդու կողքին շան հոգին է: Դարպասների վրա կա մեկ այլ գրություն, որի վրա նշված է. «Շներով մուտքը խստիվ արգելվում է»: Մարդը չի մտնում այդ դարպասներով և շարունակում է ճամփան:

Գնում են նրանք ճանապարհով, և հանկարծ տեսնում են մեկ այլ դարպասներ, որի վրա ոչինչ գրված չէ և կողքը նստած է մի ծերունի:

– Կներեք հարգելիս…

– Պետրոսն եմ ես:

– Իսկ ի՞նչ է այս դարպասների ետևում:

– Դրախտը:

– Իսկ շան հետ կարելի՞ է:

– Իհարկե:

– Իսկ այն դարպասները ո՞ւր էին տանում:

–  Դրանք տանում էին դեպի դժոխք: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում իրենց ընկերներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ. Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք
Android-ի օգտատերերը շուտով ստիպված չեն լինի գաղտնաբառեր օգտագործել