Mediamag.am-ը ծանոթացնում է Ձեզ ստեղծագործությունների հետ, որտեղ գլխավոր հերոսուհիները՝ բացառիկ կանայք են: Ներկայացված բոլոր գրքերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:
1. Մարգարեթ Միթչել «Քամուց քշվածները»
Դարաշրջանի վեպ: Այս վեպով է սկսում իրական ամերիկյան գրականությունը: Այս գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը դիտել է մոլորակի ամեն երկրորդ մարդը: Մարգարեթ Միթչելի վեպը համարվում է XX-րդ դարի ամենահանրաճանաչ գիրքը:
2. Ալեքսանդրա Ռիփլի «Սքարլեթ»
Ամուսնու կողմից մերժված Սքարլեթը ուղևորվում է իր հոր հայրենիք՝ Իրլանդիա: Բայց գեղեցկուհին որքան հեռու է փորձում փախչել, այնքան ավելի է մեծանում Սքարլեթի և Ռետտի միջև ձգողությունը: Մեծ սիրո պատմությունը ստանում է իր երկրորդ ծնունդը: Դժբախտության և ուրախության միջև հավերժական կիրքը հասնում է ապշեցուցիչ հզորության:
3. Անն և Սերժ Գոլլոն «Անժելիկա»
«Անժելիկա» վեպը՝ պատմական, արկածային էպոպեայի առաջին մասն է: Այն պատմում է Անժելիկա դե Սանսե Մոնտելուի գլխապտույտ արկածների մասին՝ սրտեր կոտրող գեղեցկուհու և նրա հանդեպ ճակատագրի քմահաճանքերի մասին…
4. Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»
XX-րդ դարի ամենագեղեցիկ սիրո պատմությունը…
XX-րդ դարի ընկերության մասին ամենագրավիչ պատմությունը…
XX-րդ դարի ամենաողբերգական և հուզիչ վեպը մարդկային հարաբերությունների մասին…
5. Արթուր Գոլդեն «Գեյշայի հուշագրությունը»
XX-րդ դարի ամենաճանաչված գեյշայի՝ Նիտտի Սայուրի կյանքի պատմությունը: Եթե նույնիսկ սիրավեպերի սիրահար չեք և չեք հավատում առաջին հայացքից սիրուն, Դուք անմոռանալի հաճույք կստանաք հնարավորությունից՝ ընկղմվել Ծագող արևի երկրի մթնոլորտ և ճանաչել անծանոթ, ուրիշների աչքից քողարկված հասարակությանը ներսից:
6. Սիդնի Շելդոն «Երբ կգա վաղը»
Հետաքրքիր վեպ մելոդրամ անհավանական կողոպուտների մասին, որը կատարում է նախկին բանկային ծառայողուհին՝ այն բանից հետո, երբ ինքն է զոհ դառնում նորօրլեանյան մաֆիային: Նա պայքարում է խարդախների հետ՝ նրանց իսկ ոճով և անընդհատ հաղթում է, ստանալով դրանից ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական զգալի օգուտ:
7. Ուիլկի Քոլինզ «Սպիտակ հագած կինը»
Վեպ, որը գրվել է 100 և ավելի տարի առաջ և այժմ էլ գրավում է ընթերցողին լարված պատմությամբ, այնպես՝ կարծես այն երեկ է գրվել: Վեպը թարգմանվել է գրեթե բոլոր հնարավոր լեզուներով, և էկրանավորվել է ոչ մեկ անգամ…
8. Սուադ «Ողջակիզվածը»
Բազմաթիվ լեզուներով թարգմանված այս գիրքը իրենից ներկայացնում է յուրահատուկ և դժբախտ ճակատագրով մի կնոջ խոստովանություն: 17 տարեկանում «ընտանիքի պատվի դեմ» կատարված հանցագործության համար, նա իր ամենահարազատ մարդկանց կողմից դատապարտվում է մահվան: Նրա անհավանական փրկության, նրան օգնության հասած մարդկանց մասին է այս վավերագրական պատմությունը, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր: