Այս մեջբերումներից յուրաքանչյուրը ստիպում է աշխատել ինքդ քեզ վրա.
Նա, ով չի տիրապետում իր ժամանակի 2/3-ին պետք է կոչվի ստրուկ:
Ֆրիդրիխ Նիցշե
Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց և ցուցում տալ, թե ինչ պետք է իրենք անեն: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի իրենք մեզ ասեն, թե ինչ մենք պետք է անենք:
Սթիվ Ջոբս
Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անմիջապես՝ պետք է դառնա կոշկակար:
Ալբերտ Էյնշտեյն
Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը՝ սխալմունք է:
Լի Յակոկկա
Եթե դուք համարում եք, որ կրթությունը թանկ արժի, մտածեք՝ իսկ որքա՞ն արժի տգիտությունը:
Ռոբերտ Կիյոսակի
Եթե ձեր միակ նպատակը հարուստ լինելն է, ապա դուք երբեք չեք հարստանա:
Ջոն Դեվիսոն Ռոքֆելլեր
Փողը երբեք ձեզ երջանիկ չի դարձնի: Այժմ ես ունեմ 50 միլիոն և ես նույնքան երջանիկ եմ, որքան երջանիկ էի, երբ ունեի 48 միլիոն:
Առնոլդ Շվարցնեգեր
Մարդիկ չեն ուզում լինել հարուստ, նրանք ուզում են լինել մյուսներից հարուստ:
Ջոն Սթյուրատ Միլլ
Հաջողության բաղադրատոմսը. սովորեք՝ քանի դեռ մյուսները քնած են, աշխատեք՝ քանի դեռ մյուսները անգործ զբոսնում են, պատրաստվեք՝ քանի դեռ մյուսները խաղում են և երազեք՝ քանի դեռ մյուսները դեռևս ցանկանում են:
Ուիլյամ Ա. Ուարդ
Ինչպիսին էլ լինի ձեր նպատակը՝ դուք կարող եք դրան հասնել, եթե միայն լավ ջանք թափեք:
Օպրա Ուինֆրի
Շուկաները անկայուն են: Ներդրեք ձեր վրա:
Միխաիլ Բերշևսկի
Կարևոր չէ ինչ եք մտածում՝ կարող եք, թե չեք կարող: Երկու դեպքում էլ դուք ճիշտ եք:
Հենրի Ֆորդ
Դուք կունենաք ամեն ինչ, եթե միայն չանհանգստանաք, թե ում կհասնեն ձեր վաստակի դափնիները:
Բենժամին Ֆրանկլին
Մի ասա, որ աշխատում ես: Ցույց տուր, որ դու վաստակել ես:
Թոմաս Դյուար
Միշտ ընտրիր դժվար ուղղին: Այնտեղ դու չես հանդիպի մրցակիցների:
Շարլ դե Գոլլ