Ճապոնիայում համարում են, որ սխալ է փողոցներին անուն տալ։ Փողոցները՝ դա ընդամենը շենքերի արանքում գտնվող դատարկ տարածություններ են։ Ճապոնացիները ունեն միայն թաղամասերի անվանումներ, իսկ տները համարակալում են այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ դրանք կառուցում են։
Չինաստանում կան բժիշկներ, ովքեր համարում են, որ իրենց աշխատանքը կայանում է նրանում, որպեսզի իրենց հաճախորդները լինեն առողջ։ Նրանք աշխատավարձ են ստանում միայն այն ժամանակ, երբ հաճախորդները չեն հիվանդանում։ Դա նշանակում է, որ նրանք լավ են կատարում իրենց աշխատանքը։ Երբ մարդը հիվանդանում է՝ նա դադարում է փող մուծել իր բժշկին։
Հյուսիսային ժողովուրդների մոտ դժոխքը՝ սառն է, իսկ հարավայինների մոտ՝ տաք։
Սգո գույները սև են Հայաստանում, Եվրոպայում… իսկ Ճապոնիայում՝ սպիտակ։
Բուլղարիայում, գլխի շարժումը, որը մեր մոտ համաձայնության նշան է, նրանց մոտ նշանակում է՝ «ոչ»։
Ամերիկայում մատները հաշվում են բացելով բռունցքը, այլ ոչ թե մեզ պես՝ հերթով ծալելով մատները։ Ճապոնացիները՝ նույնպես հաշվում են ծալելով, սակայն սկսում են հաշվարկը ճկույթից։
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓
Կիսվել Facebook-ում
MediaMag
Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են: