Փորձեք պատկերացնել թարմ պատրաստված սուրճի բույրը՝ խոսքերը չեն հերիքի այս հրաշաբույր ըմպելիքը նկարագրելու համար: Աշխարհի միլիոնավոր մարդկանց առավոտը սկսում է մեկ գավաթ սուրճից: Եվ ամեն երկիր ունի սուրճի պատրաստման իր գաղտնիքը:
Եկեք ծանոթանանք տարբեր երկրներում սուրճի պատրաստման մի քանի գաղտնիքների հետ.
Ձվով սուրճ (Վիետնամ)
Բաղադրության մեջ են մտնում՝ ձվի դեղնուց, խտացրած կաթ և տաք սուրճ:
Լապլանդական սուրճ (Ֆինլանդիա)
Գավաթի մեջ սկզբից դրվում է լապլանդական պանիր, իսկ հետո դրա վրա է լցվում սուրճը:
Հռոմեական Էսպրեսսո (Իտալիա)
Էսպրեսսո կիտրոնի կտորով, ընդ որում, ըմպելուց առաջ, կիտրոնը պետք է ճզմել՝ գդալով սեղմելով այն բաժակի պատերին կամ հատակին:
Լագրիմա (Արգենտինա)
Կաթի փրփուրին ավելացվում է ընդամենը մի քանի կաթիլ թունդ սուրճ: Ավելի պարզ ասած, սա ավելի շուտ սուրճով կաթ է:
Բոնբոն (Իսպանիա)
Սա Էսպրեսսո է խտացրած կաթով:
Համեմունքներով սուրճ (Մարոկկո)
Քնջութի սերմերի, սև պղպեղի և մշկընկույզի խառնուրդով համեմունքը խառնվում է սուրճի հատիկների հետ և աղացվում… ստացվում է իրոք շատ թունդ ընպելիք:
Թեյով սուրճ (Հոնգկոնգ)
Թեյի և սուրճի կաթով միքսը ապշեցնում է առաջին իսկ ումպից:
Ֆրապե (Հունաստան)
Սուրճ, պաղպաղակ, խտացրած կաթ և սառցե ջուր՝ ահա համեղ frappé-ի բաղադրությունը:
Ֆարիսեյ (Գերմանիա)
Այս ըմպելիքը հորինվել է Գերմանիայում այն նպատակով, որպեսզի քողարկվի ալկոհոլի պարունակությունը ընտանեկան խնջույքներում: Սերուցքի լիառատ գլխարկի տակ թաքնված է բավական մեծ չափաբաժնով սուրճով ռոմ:
Տոուբա (Սենեգալ)
Սուրճի բովման ժամանակ ավելացվում է գվինեյական պղպեղի հատիկներ: Ըմպելիքը պատրաստվում է ինչպես սովորական արևելյան սուրճը:
Սխտորով և մեղրով սուրճ (Թուրքիա)
Սա բավական պոպուլյար ըմպելիք է Թուրքիայում և ամենայն հավանականությամբ հենց այս պատճառով է վերագրվում հենց թուրքիային, չնայած շատ աղբյուրներ էլ նշում են արաբական ծագման մասին: Այս սուրճը նաև անվանում են. «ծեր մավրի բաղադրատոմս»:
Նարինջով սուրճ (Ջամայկա)
Ջամայկան առաջին հերթին ասոցացվում է ռոմի հետ: Եվ զարմանալի չէ, որ ավանդական ջամայկական սուրճը պատրաստվում է հենց այս թունդ խմիչքով: