fbpx

21 հրաշալի մեջբերումներ, Ռիչարդ Բախի իմաստուն գրքերից

Mediamag-ը հավաքել է Ձեզ համար մեջբերումներ Ռիչարդ Բախի գրքերից, որոնք կհիշեցնեն Ձեզ Ձեր ամենակարողության մասին:

Ռիչարդ Բախ. Ամերիկյան հրապարակախոս, գրող և փիլիսոփա, ով առավել հայտնի է իր «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» գրքով: Ռիչարդ Բախը վստահ է, որ մարդ կարող է անել այն ամենը՝ ինչ կարող է երևակայել…

1. Ոչ մի ցանկություն չի տրվում առանձին այն ուժից, որն թույլ է տալիս իրագործել այդ ցանկությունը:

2. Ահա թեստ, որպեսզի հասկանաս, ավարտվե՞լ է քո առաքելությունը Երկրի վրա, թե՞ ոչ: Եթե դու ողջ ես, ապա ոչ, չի ավարտվել:

3. Ամեն ոք, ով վստահ է իր հաղթանակի վրա, վաղ թե ուշ ձեռք կբերի այն:

4. Դու գոյություն ունես ոչ այն բանի համար, որպեսզի հետք թողնես աշխարհում: Դու գոյություն ունես, որպեսզի ապրես կյանքդ, ընդ որում՝ ապրես այնպես, որպեսզի լինես երջանիկ:

5. Եթե դու երբևէ ցանկություն կունենաս գտնել մի մարդու, ով կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենածանր դժբախտությունը և դարձնել քեզ երջանիկ, երբ դա այլևս ոչ ոք չի կարող՝ նայիր հայելու մեջ և ասա. «Ողջո՛ւյն»:

6. Վերջիվերջո, ահա թե ինչ է նշանակում սովորել՝ կարևոր չէ, կպարտվենք մենք խաղում, թե ոչ, կարևոր է, թե ինչպես մենք կպարտվենք, կփո՞խվենք արդյոք ի շնորհիվ այդ պարտության, թե ոչ, ի՞նչ դաս կքաղենք մենք այդ ամենից, կկարողանա՞նք այդ դասը կիրառել այլ խաղերում: Տարօրինակ կերպով պարտությունը վեր է ածվում հաղթանակի:

7. Շրջապատող աշխարհը՝ դա մեր մտքերի հայելին է:

8. Որպեսզի ազատ և երջանիկ ապրեք՝ դուք պետք է զոհաբերեք  ձանձրույթը: Դա ոչ միշտ է, որ հեշտ զոհաբերություն է լինում:

9. Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, բարկացած, ռացիոնալ, թեթևամիտ, սիրող, ձգտող: Սակայն կյանքը պահանջում է, որպեսզի դու գիտակցես քո ամեն ընտրության հետևանքները:

10. Անհաջողությունը՝ դա ամենավատը չէ, ինչ կարող է մեզ հետ տեղի ունենալ: Ավելի վատ է այն, երբ մեզ հետ ոչինչ տեղի չի ունենում:

11. Ոչ ոք չի կարող լուծել մի մարդու պրոբլեմները՝ ում պրոբլեմը կայանում է նրանում, որ նա չի ուզում, որպեսզի լուծվեն իր պրոբլեմները:

12. Երբեք մի ասեք. «ես չեմ կարող»: Դրանով դուք զրկում եք ձեզ ամենակարողությունից:

13. Հիշի՛ր, որտեղից ես եկել և ուր ես գնում, և առաջին հերթին մտածիր այն մասին, թե ինչո՞ւ ստեղծեցիր այն խառնաշփոթը, որի մեջ գտնվում ես այժմ:

14. Չկա այնպիսի պրոբլեմ, որում չլինի անգին շնորհ քեզ համար: Դու քեզ պրոբլեմներ ես ստեղծում, որովհետև քեզ ծայրաստիճան անհրաժեշտ են այդ շնորհները:

15. Այն, ինչը թրթուռն անվանում է աշխարհի վերջ՝ ուսուցիչը անվանում է թիթեռ:

16. Մենք մեր կյանք ենք ձգում այն, ինչի մասին մտածում ենք:

17. Ամեն մեկիս մեջ դրված է առողջության և հիվանդության, հարստության և աղքատության, ազատության և ստրկության համաձայնության ուժը: Եվ հենց մենք ենք ղեկավարում այդ մեծագույն ուժը, և այլևս ոչ մեկ:

18. Միակ պարտականությունդ, քեզ տրված յուրաքանչյուր կյանքում՝ կայանում է նրանում, որպեսզի դու հավատարիմ լինես ինքդ քեզ:

19. Աշխարհը՝ դա քո աշակերտական տետրն է, էջեր, որոնց վրա պետք է լուծես խնդիրները: Այն իրական չէ, չնայած նրանում կարող ես արտահայտել իրականությունը, եթե ցանկանաս: Դու նաև կարող ես հիմարություններ կամ սուտ գրել այնտեղ, կամ էլ պատռել թերթերը:

20. Ես շատ եմ գնահատում երկու բան՝ հոգևոր մտերմությունը և ուրախություն պատճառելու ունակությունը:

21. Եթե անխոս սիրում ես մեկին՝ կարևոր չէ ով է նա և ինչով է զբաղվում: Անխոս սերը արտաքնապես շատ նման է անտարբերությանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
21 հրաշալի մեջբերումներ, Ռիչարդ Բախի իմաստուն գրքերից
7 նշան, որոնց միջոցով կարելի է բացահայտել նարցիս կնոջը