fbpx

Արիստոտելի 20 խորաթափանց ցիտատները

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում Արիստոտելի իմաստուն մտքերից մի քանիսը.

067cc2c7c919a81205714b59e312f15a

Ընկերը՝ դա մեկ հոգի է, ով ապրում է երկու մարմնում։

Ասա ինձ այնպես, որ ես քեզ տեսնեմ։

Մենք զրկվում ենք ժամանցից, որպեսզի ժամանց ունենանք և պատերազմ ենք մղում, որպեսզի խաղաղ ապրենք։

Շփումից հաճույք ստանալը՝ ընկերության գլխավոր նշանն է։

Ով ունի ընկերներ՝ նա չունի ընկեր։

Սերը՝ դա թեորեմ է, որը պետք է ամեն օր ապացուցել։

Յուրաքանչյուր մարդուն բնորոշ է սխալվելը, սակայն ոչ ոքի, բացի հիմարից, բնորոշ չէ պնդել իր սխալը։

Չի եղել դեռևս մի մեծագույն միտք՝ առանց խելագարության խառնուրդի։

Բոլորի ընկերը՝ ոչ մեկին ընկեր չէ։

Նա, ով ունակ չէ զղջալ՝ անբուժելի է։

Երկու տարի, մարդը խոսել է սովորում, իսկ հետագա ամբողջ կյանքում՝ լռել։

Այն հարցին, թե ինչպես աշակերտները առաջադիմեն, նա պատասխանեց. «Հասնել և անցնել նրանց, ով առջևում է, և չսպասել նրանց, ով ետևում է»։ Դաստիարակությունը նա համարում էր ծերության լավագույն պահուստը։

Էգոիզմը դա քո հանդեպ սերը չէ, այլ այդ սիրո չափից շատ լինելը։

Սիրել՝ նշանակում է բարին ցանկանալ նրան, ում սիրում ես, և ցանկանալ դա ոչ թե քեզ համար, այլ նրա համար։ Եվ ջանալ պարգևել այդ բարին։

Նա, ով առաջ է շարժվում գիտելիքով և ետ՝ բարոյականությամբ, նա ավելի շատ ետ է շարժվում, քան առաջ։

Խելքը դա ոչ միայն գիտելիքն է, այլ այդ գիտելիքը ճիշտ օգտագործելու ունակությունը։

Առատաձեռն մարդը դա նա է՝ ով տալիս է հարմար մարդուն հարմար բան՝ հարմար պահին։

Մեծահոգի մարդը տարբերվում է նրանով, որ նա իր համար շահ չի փնտրում, բայց պատրաստակամ օգնում է ուրիշներին։

Որոշ մարդիկ դիզում են, կարծես պետք է ապրեն հավերժ, իսկ որոշներն էլ՝ ծախսում են, կարծես հենց հիմա պետք է մեռնեն։

Սրամիտ է նա՝ ով կատակում է ճաշակով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag